Միջոցառում՝ նվիրված Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի հիմնադրման 140-ամյակին


 

Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ին, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր  Մարգարյանը:

Այս տոնական միջոցառմանը ներկա էր Մալիշայի թիվ 1 միջն.  դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ և այլք:

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Խաչատրյանը և Աննա Հակոբյանը հանգամանորեն ներկայացրին Մալիշկայում դպրոցի հիմնադրման պատմությունը,   դպրոց, որտեղ  իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին  հուշանվերներով:

Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Հարգարժա΄ն հյուրեր, ուսուցիչներ, մասնակիցներ, բոլորիս  ողջունում  եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Մոլորակի վրա  ապրող  յուրաքանչյուր մարդ կարող  էր հպարտանալ, եթե  իր համայնքում ունենար 140-ամյա դպրոց` իր հարուստ պատմությամբ: Իհարկե, և մեր երկրում, և աշխարհում կան ավելի հին և ավելի երիտասարդ դպրոցներ: Հիշենք, որ Դարալագյազի գավառը բոլորին հայտնի է  դեռևս 730-ամյա Գլաձորի համալսարանով: Continue reading

Advertisements