Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


(28 հունվարի, 2014թ.)

 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Քրիստոսահաստատ մեր նվիրական սրբավայրից, Հայոց Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ մեր ողջ ժողովրդին և քաջարի մեր բանակի զորաց ու զորականաց:
Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի: Հայոց Բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները: Այսօր էլ մեր Բանակի մարտիկները հերոսանում և իրենց կյանք են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Այս տոնական օրը մենք հիշում ու մեծարում ենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, և բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին: Continue reading

Advertisements

Աստված զորացնի քեզ Հայոց բանակ, Աստված պահպանի քեզ հայ զինվոր


հայ զինվորՋերմորեն շնորհավորում ենք բոլորիս բանակի 22-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակը անկոտրուն ու մարտունակ է այսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 22 տարեկան:

Դժվարին Ձեր ծառայությունն այսօր թող ուղեկցվի աստվածային զորակցությամբ, մեր քաջազուն նախնիների ուղեկցությամբ մեր աննահանջ աղոթքները  թող ջերմացնի Ձեր սրտերը մեր քաջազուն, արիասիրտ հայ պաշտպաններ, մեր հայրենյաց ու հավատի:

Աստված զորացնի քեզ Հայոց բանակ, Աստված պահպանի քեզ հայ զինվոր:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը.<<Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրենասիրությունը: Չէ՞ որ հայ զինվորի քաջությունն ու անձնուրաց հայրենասիրությունը նրան առաջնորդեցին ԱվարայրՍարդարապատ, Արցախ

Լինելով  շատ զորամասերում, հատկապես ներկա գտնվելով հայ զինվորի երդման արարողություններին, տեսել եմ նրանց աչքերի կրակները, որոնք նրանց բոցավառ, հայրենասեր հոգիների արտացոլանքն էին կարծես:

Ազգային արժանապատվության հրով է այդ պահերին  ջերմացել հոգիսՄիշտ, երբ  նայում եմ նրանց խրոխտ կեցվածքին և խորհում` որ հիրավի հայրենյաց այսօրվա մեր պաշտպանները, արժանի ժառանգորդներն են մեր հերոսական նախնիների, որոնց երդումը իրենց  զոհաբերումն  էր, իրենց աննահանջ պայքարն ու հաղթական ուղին:

Կրկին անգամ համոզվում եմ, որ սա այն սերունդն է, որը պիտի ոգեկոչի մեր անցյալի հերոսների փառքը, առաջնորդվի դրանով, պահպանի մեր հույսի ու լույսի հայրենիքը: Լսելով հայրենիքի պաշտպան հայ զինվորի երդումը` մտովի հակառակվում եմ բոլոր այն կեղծ գաղափարախոսներին, ովքեր իրենց սխալ տեսակետներով փորձում են մոլորեցնել երիտասարդներին` հորդորելով նրանց, որ հավատացյալը զենք չպիտի կրի, չպիտի  ծառայի բանակում: Արդյոք նրանք մոռանում են, թե՞ չեն ուզում հիշել, որ հայրենիքի պաշտպանությունը` սրբազան պաշտպանությունն է նաև Եկեղեցու ու հավատի, առանց որի հայրենիք և ժողովուրդ հասկացությունները անհնար է պատկերացնել: Վկան` հայրենյաց պաշտպանության բոլոր արժանահիշատակ հերոսամարտերն են, որոնց քաջարի պաշտպանների շարքերում էին` Հովսեփ Վայոցձորեցի Կաթողիկոսը, Եղիշեն, Ղևոնդ Երեցը, Ներսես Աշտարակեցին, Գարեգին Վարդապետ Հովսեփյանցը և այլք: Continue reading

Տնօրհնեք Եղեգնաձորում


<<Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր:
Չարիքը
չի հասնի քեզ,
և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին>>:
/Սաղմոս 91:9-10/

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու` Տնօրհնեքի արարողության հաստատողը Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց: (Հովհաննես, 20:19-20):

Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին գնում էին քրիստոնյաների տները և հայտնում Աստվածահայտնության և Հարության բարի լուրերը: Եվ մինչև օրս շարունակվում է այդ ավանդույթը, որ քահանաներն այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և օրհնում են նրանց և նրանց բնակարանները:

Այս տարի Սոնիկ Մելքոնյանի, Աշխեն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, Նարինե Մովսիսյանի համար Տերը անակնկալ էր պատրաստել: ՔԴԿ-ի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը զբաղվում է նաև սահմանափակ կարողություններով (հատկապես սայլակավոր հաշմանդամներ) մարդկանց հիմնախնդիրները հնարավորինս կարգավորելու հարցերով: Այդ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ այն մարդիկ, ովքեր սայլակների վրա են կամ անկողնում, չունեն հնարավորություն շփվելու եկեղեցու և Աստծո Խոսքի հետ: Եվ ահա…

Շատ եղավ այդ մարդկանց ուրախությունը, երբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՔԴԿ-ի աշխատակիցներն այցելեցին նրանց և, չնայած նրանց տարբեր տարիքներին, իրենց տները օրհնվեցին առաջին անգամ, և այդ տներում աղոթք բարձրացավ և շնորհակալական օրհներգ այնպես, ինչպես հովիվները փառաբանեցին Աստծուն, երբ լսեցին, որ <<…այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է…>> (Ղուկաս 2: 8-20): Continue reading

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


Հունվարի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների և բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով ներկա երիտասարդության անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսքով դիմեց երիտասարդներին` նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին` շարունակելու իրենց աստվածահաճո կյանքը և կերտելու հայ ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան:

Միջոցառումը հոգևոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ 2014 թվականը երիտասարդների համար լինի ուրախության, բերկրանքի ու հաջողությունների տարի: Continue reading