Սուրբ Ծննդյան Սրբազան արարողությունները Վայոց Ձորի թեմի եկեղեցիներում


Սուրբ Ծննդյան այս հրաշագեղ արարողություննեերը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում սկսվեց հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Սբ. Պատարագով:
Վայոց ձորի թեմի առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Սբ. Պատարագի ավարտին ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները:
Նույն օրը թեմի Երիտասարդաց միության անդամներն իրենց նախաձեռնությամբ օրհնված մոմեր և նվերներ տարան ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց, ովքեր հնարավորություն չունեին մոմեր տանել իրենց տները:

Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:

Հայր Սուրբը Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը: Այս տարվա Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորն է Գագիկ Սարդարյանը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին, ապա եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի քարոզչական կենտրոնի կողմից կազմակերպվեց տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ և 7-րդ դասարանի աշակերտները, ովքեր ներկայացրին Սբ. Ծնունդի խորհուրդը, ինչպես նաև բեմականացրին Հիսուսի Ծննդյան աստվածաշնչյան պատմությունը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Միջոցառման ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ողջունեց միջոցառման մասնակիցներին, կազմակերպիչներին և ներկաներին:
Վերջում խաչքավոր Գագիկ Սարդարյանի կողմից հավատացյալների համար կազմակերպվել էր հյուրասիրություն:
Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցավ Սբ. Պատարագ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s