Սուրբ Ծննդյան արարողությունները Վայոց Ձորի թեմում


Հունվարի 6-ին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Եղեգնաաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավորն է Սամվել Հայաստանի Սարգսյանը, ով վերջում հավատացյալների համար կազմակերպեց հյուրասիրություն:

Հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին, Ճրագալույցի Սբ. Պատարագ  և հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Սբ. Ծննդյան Սբ. Պատարագ է տեղի ունեցել Վայքի Սբ. Տրդատ և Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցիներում:

Սբ. Տրդատ եկեղեցում պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահան Ավետիսյանը, իսկ Սբ. Գայանե եկեղեցում՝ Ջերմուկի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Հոգևոր հովիվները Սբ. Պատարագի ընթացքում ընթերցել են Վեհափառ Հայրապետի Սբ. Ծննդյան պատգամը:

Continue reading

Advertisements