Տնօրհնեք Եղեգնաձորում


<<Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր:
Չարիքը
չի հասնի քեզ,
և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին>>:
/Սաղմոս 91:9-10/

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու` Տնօրհնեքի արարողության հաստատողը Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց: (Հովհաննես, 20:19-20):

Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին գնում էին քրիստոնյաների տները և հայտնում Աստվածահայտնության և Հարության բարի լուրերը: Եվ մինչև օրս շարունակվում է այդ ավանդույթը, որ քահանաներն այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և օրհնում են նրանց և նրանց բնակարանները:

Այս տարի Սոնիկ Մելքոնյանի, Աշխեն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, Նարինե Մովսիսյանի համար Տերը անակնկալ էր պատրաստել: ՔԴԿ-ի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը զբաղվում է նաև սահմանափակ կարողություններով (հատկապես սայլակավոր հաշմանդամներ) մարդկանց հիմնախնդիրները հնարավորինս կարգավորելու հարցերով: Այդ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ այն մարդիկ, ովքեր սայլակների վրա են կամ անկողնում, չունեն հնարավորություն շփվելու եկեղեցու և Աստծո Խոսքի հետ: Եվ ահա…

Շատ եղավ այդ մարդկանց ուրախությունը, երբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՔԴԿ-ի աշխատակիցներն այցելեցին նրանց և, չնայած նրանց տարբեր տարիքներին, իրենց տները օրհնվեցին առաջին անգամ, և այդ տներում աղոթք բարձրացավ և շնորհակալական օրհներգ այնպես, ինչպես հովիվները փառաբանեցին Աստծուն, երբ լսեցին, որ <<…այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է…>> (Ղուկաս 2: 8-20): Continue reading

Advertisements