Սուրբ Ծննդյան արարողությունները Վայոց Ձորի թեմում


Հունվարի 6-ին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Եղեգնաաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավորն է Սամվել Հայաստանի Սարգսյանը, ով վերջում հավատացյալների համար կազմակերպեց հյուրասիրություն:

Հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին, Ճրագալույցի Սբ. Պատարագ  և հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Սբ. Ծննդյան Սբ. Պատարագ է տեղի ունեցել Վայքի Սբ. Տրդատ և Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցիներում:

Սբ. Տրդատ եկեղեցում պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահան Ավետիսյանը, իսկ Սբ. Գայանե եկեղեցում՝ Ջերմուկի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Հոգևոր հովիվները Սբ. Պատարագի ընթացքում ընթերցել են Վեհափառ Հայրապետի Սբ. Ծննդյան պատգամը:

Continue reading

Սուրբ Ծննդյան Սրբազան արարողությունները Վայոց Ձորի թեմի եկեղեցիներում


Սուրբ Ծննդյան այս հրաշագեղ արարողություննեերը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում սկսվեց հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Սբ. Պատարագով:
Վայոց ձորի թեմի առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:
Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Սբ. Պատարագի ավարտին ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները:
Նույն օրը թեմի Երիտասարդաց միության անդամներն իրենց նախաձեռնությամբ օրհնված մոմեր և նվերներ տարան ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց, ովքեր հնարավորություն չունեին մոմեր տանել իրենց տները:

Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:

Հայր Սուրբը Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը: Այս տարվա Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորն է Գագիկ Սարդարյանը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին, ապա եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի քարոզչական կենտրոնի կողմից կազմակերպվեց տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 3-րդ և 7-րդ դասարանի աշակերտները, ովքեր ներկայացրին Սբ. Ծնունդի խորհուրդը, ինչպես նաև բեմականացրին Հիսուսի Ծննդյան աստվածաշնչյան պատմությունը:

Լուսանկարները՝ Լիպարիտ Ասատրյանի Continue reading

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՍՈՒՐԲ  ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2014 թ.)

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: 

«Ես եմ ճանապարհն և ճշմարտութիւն և կեանք»
(Յովհ. ԺԴ 6):

Սիրելի′ հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.

Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված  մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:

Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ 8), ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»:

Ճշմարտությունը և կյանքը Իր անձի հետ նույնացնելով` մեր Տերը ճշմարտությունը հավասար արժեք հռչակեց կյանքին: Նա ճշմարտության ճառագայթներով ցրեց մարդկային մոլորությունների ու մեղսագործությունների խավարը և պարգևեց մարդկանց Ճշմարտության Սուրբ Հոգին (Յովհ. ԺԴ 17), որպեսզի մարդկության ընթացքը հաստատվի խաղաղության ու արդարության, միմյանց հանդեպ սիրո և ազնվության վրա հիմնված կյանքի մեջ:

Տիրոջ փրկագործությամբ պարտություն կրած չարն այսօր էլ մոլեգնությամբ պատերազմում է մարդկային հոգիների համար, փորձելով մշուշով պատել Քրիստոսի բերած ճշմարտության լույսը, որպեսզի մարդիկ չտեսնեն դեպի երկինք տանող ճանապարհը և խաբեության որոգայթներում մոլորվելով` զրկվեն երկնային արքայության հավիտենական կյանքից: Չարը դադար չունի, գործում է օրնիբուն և գործում է մարդկանց միջոցով: Չարը ճանապարհ է հարթում, երբ կյանքում պակասում է նախանձախնդրությունը ճշմարտության հանդեպ, և սուտը գտնում է իր համակիրներին: Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների, կրոնի ընկալման մեջ կամայական ու շահախնդիր մեկնաբանությունները ծնունդ են տալիս աղանդների, մարդու իրավունքի պաշտպանության պահանջով պարտադրվում են երբեմն նաև հասարակության մտածելակերպին ու արժեհամակարգին անհարիր բարքեր: Այսպես է, որ աշխարհում բարոյականությունը տեղի է տալիս ապաբարոյականության առջև, խոսքի ազատությունը վերածվում է խոսքի սանձարձակության, վկայությունը` ճշմարտության խեղումի: Ճշմարտությունը նենգափոխելով քաղաքական շահերը հաճախ հակադրվում են արդարությանն ու խաղաղությանը, նյութականի մոլուցքը, եսակենտրոն ձգտումները` գթությանն ու մարդասիրությանը` աշխարհում բազմացնելով հակամարտությունները, վիշտը, կարիքն ու նեղությունները:

Կյանքն ալեկոծող այսպիսի իրողություններից աշխարհը կձերբազատվի, երբ մարդիկ ընդունեն Քրիստոսի ճշմարտությունը, երբ իրենց հավատավոր գործերով վկայեն Տիրոջ ներկայությունը և առաքյալի պես բարձրաձայնեն. «Իմ մէջ կայ Քրիստոսի Ճշմարտութիւնը» (Բ Կորնթ. ԺԱ 10):  Ճշմարտությունը կրելով միայն, մարդկությունը կարող է ապահովել կյանքի առաջընթաց, բարեփոխում, բարի արդյունք ու զարգացում, քանզի ոչինչ մնայուն չի կառուցվում խաբեության վրա, ոչ մարդկային հարաբերություններ, ոչ բարվոք հասարակական կյանք ու պետականություն: Երբ ճշմարտությունը մարդկանց մեջ չէ, արժեզուրկ են նվիրում, արդարություն, եղբայրսիրություն, բայց ճշմարտությամբ առնում են զորություն և գործի վերածվելու ուժականություն:

Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի Continue reading

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<…Դավթի քաղաքում մեզ համար
մի Փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է>>:
 (Ղուկաս 2:11)

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին

Ավետարանը այս հոգեթով բառերով է ազդարարում մարդկության փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, վերցրեց մեր մեղքերը, խաչվեց եւ, հարություն առնելով, նախանշեց մեր փրկության ուղին, առաջնորդը եղավ մեր՝ դեպի Աստված տանող լուսաշող ճանապարհին:

Ինչո՞ւ ծնվեց Քրիստոս:

Նա ծնվեց, որպեսզի իջնի մարդկանց մեջ, ապրի նրանց հետ, որ մարդիկ շոշափեն, տեսնեն եւ լսեն իրեն ու հավատան, որ իրենք Աստծու որդեգիր զավակներն են, որ Աստված սեր է եւ այսպես եկել է իր մոլորյալ զավակներին փնտրելու:

Իսկ ո՞րն է մարդկային մոլորությունը:

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա շատ շուտ գայթակղվեց եւ մեղքի մեջ ընկավ: Այդ անկյալ եւ մեղսունակ վիճակը մարդուն գցեց ծայրահեղությունների եւ մոլորությունների մեջ: Մարդը սկսեց հեռանալ իր Արարչից: Սակայն, ունենալով աստվածային պատկերը իր մեջ, զգաց, որ ինչ-որ բան պակասում է իրեն, զգաց, որ ինչ-որ բան աղճատված է իր մեջ եւ սկսեց փնտրտուքի ճանապարհով քայլել ու մտածել, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից: Փնտրտուքի այս ճանապարհին նա մարգարեացավ, ինչպես Մատթեոսի ավետարանն է վկայակոչում, Հին Ուխտի ժողովուրդը բացականչեց. <<Եվ դու Բեթղեհեմ, Հուդայի երկիր: Քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովվի իմ ժողովրդին…>>: Անգամ հեթանոս փիլիսոփաները՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը խոստովանում էին, թե մինչև որ երկնքից մեկը չիջնի, անկարելի է գտնել ճշմարտությունը: Continue reading