Վարդանանց տոնը Եղեգնաձորում


Վայոց ձորի թեմի  Երիտասարդաց  միությունը, ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղը և  Վայքի  զորամասը համատեղ կազմակերպել էին  Վարդնանաց տոնին նվիրված ինտելեկտուալ   խաղ:
Խաղը սկսվեց  աղոթքով, այնուհետև  ներկայացվեց  պատմական տեղեկատվություն  Ավարայրի ճակատամարտից  վերադարձող  Արցախի զորագնդի  Վայոց ձորի տարածքում  մղած մարտերի մասին:

Ժյուրիի կազմում էին՝ ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղի   փոխտնօրեն՝ Ա. Հովակիմյանը, Զորամասի ԱՀՏԱ /անձնակազմի հետ տարվող աշխատանքների/  գծով   տեղակալ՝  փոխգնդապետ Մ. Մանուչարյանը,  և Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Թիմերը ունեին օրվա  խորհուրդը կրող հատուկ անուններ ՝
Տղմուտ – գետ, որի աջ ափին գտնվում էր Ավարայրի դաշտավայրը
Արտազ –  Վասպուրականի նահանգի գավառ, որտեղ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը
Ցախաց քար  և Պռոշաբերդ – տարածք Վայոց ձորում, որտեղ Արցախի ջոկատը հարկադրված  անհավասար կռվի   բռնվեց պարսից զորքի հետ
Մարտիրե – եղել է  Ավարայրի ճակատամարտին մասնակցած  զորագնդի զորապետը, որը  ճակատամարտից հետո 4 անգամ  կատաղի կռվի է բռնվել պարսից զորքերի դեմ  Վայոց Ձորում:

Մթնոլորտը ջերմ էր, ոգևորությունը մեծ և կար առողջ  մրցակցություն: Հաղթող թիմերին տրվեցին պատվոգրեր և նվերներ: Այնուհետև մասնակիցները երթ կազմակերպեցին  դեպի  Ս. Աստվածածին եկեղեցի,  որտեղ վերջերս կանգնեցվել է Վարդանանց հիշատակին նվիրված խաչքար. Continue reading

Advertisements

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որք  զմարմինս իւրանց քեզ հայր
ընծայեցին եւ որդւոյ քում Քրիստոսի եղեն
խաչակիցք, աղաչանօք  սոցա՝  կեցո զմեզ»:

(Շարակնոց)

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑԻմացյալ նահատակություն: Ահա Շարակնոցի այս տողերի իմաստը, ինչը լիովին բնութագրում է Սուրբ Վարդանանց:

Վարդանանց տոնը մեր եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշատակում է Հայոց Սուրբ Եկեղեցին: Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը:

<<Աստվածային օրենքը թող թագավորի ամեն բանի մեջ և նույն օրենքի դեմ մեղանչողները թող ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը>>,- այդպես էին Քրիստոսի զինվորները ներշնչվում մարտից աոաջ: Իսկ Հովսեփ կաթողիկոսը պարսից Հազկերտ արքայի նամակին այսպես պատասխանեց. «Եվ նրա անունն է երկնքի և երկրի Արարիչ, իսկ երկնքիցև երկրից աոաջ, իբրև ինքնագո, ինքնանուն է: Ինքը ժամանակ է, իսկ կամեցավ սկիզբ դնել լինելության ոչ թե ինչ որ բանից, այլ ոչնչից…>.: Հինգերորդ դարում իր գոյության իրավունքի համար գոյամարտի ելած ժողովուրդը գնում էր արժևորելու Հիսուսի զոհողության խորհուրդը, գնում էր զոհողության համար զոհողություն ունենալու Քրիստոսի պատկերն իր մեջ, նրա արյունն իր երակներում, նրա քաջությունն իր սրտում, ինչպես կասեր աոաքյալը.  «Որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը մեր մեջ եւ մենք փառավորվենք նրա մեջ, մեր Աստված և Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհի համաձայն»:

Քաղաքականապես տկար Հայաստանը՝ բզկտված, թալանված, տառապած, ի վերուստ ստացավ այդ շնորհը և փառավորվեց սերունդների կողմից: Continue reading

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օր


451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու  մեծագույն սրբերից են:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը եւ լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին: Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին. Continue reading

Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր


Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրԱվանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Continue reading

Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է


Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն էՍբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:
Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Continue reading