Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր


Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օրԱրիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր եւ շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ, Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեեւ Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում, հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար:

Վրթանեսը վախճանվել է 341 թվականին եւ թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարեւան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատաակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Սրբի նշխարների վրա կառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ եւ ուներ երկու  զավակ` Պապ և Աթանագինե: 341 թվականին ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ցանկանում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը դնել եկեղեցում, նրա հրամանով 347 թվականին բրածեծ նահատակվում է եւ ամփոփվում Թորդանում: Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով եւ ծերության ժամանակ մենակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Առաջին հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է արքային` մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները` Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը  թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s