ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն>>

Տե՛ր, թող բացվեն  մեր  աչքերը

(Մտթ. Ի 33)

ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆՀիսուսից լույս խնդրող Երիքովի կույրերի այս աղերսանքը լսելի ու ընկալելի է մեզ դարերի խորքից: Աշխարհստեղծման առաջին իսկ օրվանից լույսը դարձել է աղբյուրը կյանքի: Այն  մարդկային կյանքի շարունակականության և բուսական ու կենդանական աշխարհի գոյատևության կարևոր նախապայմանն է: Սակայն այս ամենը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով հանդերձ` մենք` քրիստոնյաներս, երբեք չպետք է մոռանանք հոգևոր լույսի մասին, որն առավել կենսական ուժ ունի մեր կյանքում, որով լուսավորվելով է, որ միանում ենք Արարչին, հաղորդակցվում Նրա հետ, համարվում «Լուսո որդիք>>:

Քրիստոնյաներս Ավետարանից գիտենք.«Աստված լույս է>> և «Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր>> (Հովհ. Ա 4), իսկ Հիսուսի նախանշած կյանքի ուղին անվերապահորեն լուսավոր է ու պայծառ: Այդ ուղով մեզ առաջնորդում է աստվածային լույսը` ցույց տալով փրկության իր ճանապարհը: Ւսկ Տեառնընդառաջի տոնը այդ փրկության ավետումն է: Այդ տոնն է այսօր մեծ խորհրդավորությամբ ոգեկոչում Հայ Առաքելական Եկեղեցին և այդ տոնն է նվիրված քառասնօրյա Հիսուսին Տաճարին ընծայելուն:

Աստծու Մովսեսին տված պատգամի համաձայն, թե «Սրբիր Ինձ համար ամեն առաջնեկը Իսրայելի որդիների մեջ… այն Իմն է>> (Հմմտ. Ելք ԺԳ 2), Հովսեփն ու Մարիամը  40-օրյա Հիսուսին Երուսաղեմի տաճարը տարան: Տաճարի մոտ նստած էր Սիմեոն Ծերունի անունով մի մարդ, որի մեջ Սուրբ Հոգին էր բնակվում: Սուրբ Հոգին հայտնել էր նրան, որ նա ապրելու է այնքան, մին֊չև տեսնի Տիրոջ օծյալին: Եվ հենց նա էր, որ Մանկանը տեսնելով` ճանաչեց Աստծու օծյալին, ընդառաջ գնաց նրան և գրկելով` գոհություն տվեց Տիրոջն ու ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդ֊ների առաջ, լույսը, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք` Իսրայելի Քո ժողովրդի համար>> (Ղուկ. Բ29-32):

Ահա այս ավետարանական ճշմարտության վրա է խարսխված Տեառնընդառաջի տոնը: Եկեք փորձենք ըմբռնել ու հասկանալ դրա խորհուրդը:

Հիսուսի հայտնությունից առաջ, չնայած Աստծու բազում հայտնություններին, թելադրված ճշմարիտ կյանքի օրենքներին, պատգամներին ու պատվիրաններին, մարդկային ցեղը ապրում էր մեղքերի բեռի տակ կորացած, շփոթված ու անճարակ: Մարդիկ փրկություն էին հայցում երկնքից, մինչդեռ շարունակում էին մեղք գործել, որովհետև Երիքովի կույրերի նման փակ էին նրանց աչքերը, նրանց համար փակ էր երկնքի վարագույրը: Եվ մարդիկ անթափանց այդ խավարում սկսեցին փնտրել պայծառ լույսը, որը ճշմարիտ փրկության ճանապարհով էր առաջնորդելու նրանց դեպի կատարելություն: Continue reading

Advertisements