ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ


«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ>>:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ: Այս տարի տոնը նշվեց փետրվարի 15-ին:

Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի: Continue reading

Advertisements

Ամենահաս Սուրբ Սարգիս


 Սև էին պատել լույսը երկնային մարդիկ ամբարիշտ,

Գաղջ ու արնախում անձրևում էր չարը մոխիր,

Բայց այս պահերին Արարիչ Աստված ուղարկում է միշտ

Լույսով առլեցուն մի քաջ անբասիր:

Այս անգամ էլ փոթորկի միջով սլանում էր նա՝

Աստծուց առաքված, սլացքով հուժկու սպիտակ իր ձիու՝

Հետքեր թողնելով ժայռերի և լեռների վրա,

 Դեպի պայքարը չարի հետ կենաց և մահու:

Աստծուց ճառագված Ս. Հոգու ցոլքով պատված էր նա՝

Իբրև նիզակ ունենալով շողն Աստուծո,

Ճակատ-ճակատ նետվելով չարի վրա՝

Հաղթեց նրան իր հավատով ու կամքով հուսո:

Ու պատգամեց Աստվածապաշտ մեր հայ ազգին.

-Ա′զգ ընտրյալ, Խաչանիշ սրտով, օծված Հոգով Սուրբ,

Ա′զգ քաջազուն, արյամբ արիական, Continue reading

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Տյառնընդառաջին նվիրված Սբ. Պատարագ


Փետրվարի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի քրիստոնյա բնակիչները հավաքվել էին Սբ. Գայանե եկեղեցում՝ մասնակցելու Տյառնընդառաջի տոնին նվիրված Սբ. Պատարագին: Պատարագիչն էր Ջերմուկի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Տեր Գալուստ քահանա Սահակյանը շնորհավորեց բոլոր հավատացյալներին և նորապսակներին Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ՝ ցանկանալով նորապսակներին առողջություն, երջանկություն:

Նորապսակներին բաժանվեցին անակնկալ նվերներ բարերար տիկին Գայանե Արսենյանի Continue reading