Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում


Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի  ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանից աշխատակիցներ, թեմի կառույցների աշխատակիցները և բազմաթիվ հավատացյալներ:

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Այնուհետև Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն ու Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի և Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի <<Արագիլ>> կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Տեր  Հայրը և մարզպետ Է. Ղազարյանը: Continue reading

Advertisements

Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոները Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


<<Տե՛րթող բացվեն  մեր  աչքերը>>:

(ՄտթԻ 33)

 

Փետրվարի 13-ին Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցում Տյառնընդառաջի նախատոնակն էր:

Եկեղեցում ներկա էին Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, գյուղապետարանից աշխատակիցներ, եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Սարգսյանը, Մալիշկայի թիվ 1 և թիվ 2 միջն. /վերջերս անվանակոչվեց Մ. Լոմոնոսովի անունով/ դպրոցների աշակերտները, ուսուցիչները և բազմաթիվ հավատացյալներ:

Տյառնընդառաջի տոնի մասին խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա վառեցին Տյառնընդառաջի խարույկը: Այնուհետև ներկաներին բաժանվեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Տոնական տրամադրությունն էլ ավելի ջերմացավ, երբ ելույթ ունեցավ <<Մալիշկա>> պարային համույթը՝ ղեկավարությամբ Դ. Մարտիրոսյանի:

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:00-ին, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, որից հետո երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, ապա ելույթ ունեցավ <<Hay fire>> պարի խումբը՝ ներկայացնելով կրակների պարային շոու: Մալիշկա համայնքում առաջին անգամ էր <<Hay fire>> պարի խումբը ելույթ ունենում: Նրանց յուրովի կատարումները հիացրին ներկաներին:

Continue reading