Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում


Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի  ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանից աշխատակիցներ, թեմի կառույցների աշխատակիցները և բազմաթիվ հավատացյալներ:

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Այնուհետև Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն ու Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանի և Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի <<Արագիլ>> կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկան Տեր  Հայրը և մարզպետ Է. Ղազարյանը:

Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որի ընթացքում ազգային երգ ու պարով էլ ավելի տոնական դարձրին Տյառնընդառաջի տոնը:

 Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան <<Հայ ֆայր>> պարի խմբի սաները: Կրակներով նրանց պարային կատարումներն առավել հատկանշական էին Տյառնընդառաջի տոնին:

Լուսանկարները` Լիպարիտ Ասատրյանի

Տոնական միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ:

Տյառնընդառաջի տոնակատարությունների կազմակերպմանն աջակցել են Վայոց ձորի մարզպետարանը, Եղեգնաձորի քաղաքապետարանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Գագիկ Սարդարյանը, Եղեգնաձորի մշակույթի տունը, Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Երիտասարդաց միությունը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s