Սբ. Սարգսի տոնը Եղեգնաձորում


<<Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիսպսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ>>:

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Տյառնընդառաջին նվիրված Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Նույն օրը՝ ժամը 15:30-ին, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա բաժանվեցին աղի բլիթներ, որոնք նախորդ օրը երեկոյան թեմի Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ էին պատրաստվել  առաջնորդարանում:

Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցավ Արենիի պարի համույթը՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի: Նրանց ժողովրդական ուրախ պարերն արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին: Continue reading

Advertisements

Երիտասարդների օրհնության կարգ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


Փետրվարի 15-ին՝ Սբ. Սարգսի տոնի օրը, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության կարգ:

 

Եկեղեցում հավաքված երիտասարդներին օրհնեց Ջերմուկի տարածաշրջանի  հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը և մաղթեց, որ Աստված ի կատար ածի բոլոր երիտասարդների ցանկությունները: