Վայոց Ձորի թեմ

Սբ. Սարգսի տոնը Եղեգնաձորում

Advertisements

<<Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով աշխարհին խաչված Սուրբ Սարգիսպսակված Տիրոջ հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է փառք, իշխանություն և պատիվ>>:

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:30-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Տյառնընդառաջին նվիրված Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Նույն օրը՝ ժամը 15:30-ին, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա բաժանվեցին աղի բլիթներ, որոնք նախորդ օրը երեկոյան թեմի Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ էին պատրաստվել  առաջնորդարանում:

Այնուհետև եկեղեցու բակում ելույթ ունեցավ Արենիի պարի համույթը՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի: Նրանց ժողովրդական ուրախ պարերն արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին:

Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Փետրվարի 15-ին՝ Սբ. Սարգսի տոնի օրը, ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցում հավաքված երիտասարդներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Advertisements