Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է


Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն էՍբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:
Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s