Վարդանանց տոնը Եղեգնաձորում


Վայոց ձորի թեմի  Երիտասարդաց  միությունը, ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղը և  Վայքի  զորամասը համատեղ կազմակերպել էին  Վարդնանաց տոնին նվիրված ինտելեկտուալ   խաղ:
Խաղը սկսվեց  աղոթքով, այնուհետև  ներկայացվեց  պատմական տեղեկատվություն  Ավարայրի ճակատամարտից  վերադարձող  Արցախի զորագնդի  Վայոց ձորի տարածքում  մղած մարտերի մասին:

Ժյուրիի կազմում էին՝ ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղի   փոխտնօրեն՝ Ա. Հովակիմյանը, Զորամասի ԱՀՏԱ /անձնակազմի հետ տարվող աշխատանքների/  գծով   տեղակալ՝  փոխգնդապետ Մ. Մանուչարյանը,  և Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Թիմերը ունեին օրվա  խորհուրդը կրող հատուկ անուններ ՝
Տղմուտ – գետ, որի աջ ափին գտնվում էր Ավարայրի դաշտավայրը
Արտազ –  Վասպուրականի նահանգի գավառ, որտեղ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը
Ցախաց քար  և Պռոշաբերդ – տարածք Վայոց ձորում, որտեղ Արցախի ջոկատը հարկադրված  անհավասար կռվի   բռնվեց պարսից զորքի հետ
Մարտիրե – եղել է  Ավարայրի ճակատամարտին մասնակցած  զորագնդի զորապետը, որը  ճակատամարտից հետո 4 անգամ  կատաղի կռվի է բռնվել պարսից զորքերի դեմ  Վայոց Ձորում:

Մթնոլորտը ջերմ էր, ոգևորությունը մեծ և կար առողջ  մրցակցություն: Հաղթող թիմերին տրվեցին պատվոգրեր և նվերներ: Այնուհետև մասնակիցները երթ կազմակերպեցին  դեպի  Ս. Աստվածածին եկեղեցի,  որտեղ վերջերս կանգնեցվել է Վարդանանց հիշատակին նվիրված խաչքար. Continue reading

Advertisements

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Որք  զմարմինս իւրանց քեզ հայր
ընծայեցին եւ որդւոյ քում Քրիստոսի եղեն
խաչակիցք, աղաչանօք  սոցա՝  կեցո զմեզ»:

(Շարակնոց)

ՏՈՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑԻմացյալ նահատակություն: Ահա Շարակնոցի այս տողերի իմաստը, ինչը լիովին բնութագրում է Սուրբ Վարդանանց:

Վարդանանց տոնը մեր եկեղեցու տոնացույցի ամենասիրված, ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ հիշատակում է Հայոց Սուրբ Եկեղեցին: Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը:

<<Աստվածային օրենքը թող թագավորի ամեն բանի մեջ և նույն օրենքի դեմ մեղանչողները թող ստանան իրենց դատապարտությունն ու պատիժը>>,- այդպես էին Քրիստոսի զինվորները ներշնչվում մարտից աոաջ: Իսկ Հովսեփ կաթողիկոսը պարսից Հազկերտ արքայի նամակին այսպես պատասխանեց. «Եվ նրա անունն է երկնքի և երկրի Արարիչ, իսկ երկնքիցև երկրից աոաջ, իբրև ինքնագո, ինքնանուն է: Ինքը ժամանակ է, իսկ կամեցավ սկիզբ դնել լինելության ոչ թե ինչ որ բանից, այլ ոչնչից…>.: Հինգերորդ դարում իր գոյության իրավունքի համար գոյամարտի ելած ժողովուրդը գնում էր արժևորելու Հիսուսի զոհողության խորհուրդը, գնում էր զոհողության համար զոհողություն ունենալու Քրիստոսի պատկերն իր մեջ, նրա արյունն իր երակներում, նրա քաջությունն իր սրտում, ինչպես կասեր աոաքյալը.  «Որպեսզի փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը մեր մեջ եւ մենք փառավորվենք նրա մեջ, մեր Աստված և Տեր Հիսուսի Քրիստոսի շնորհի համաձայն»:

Քաղաքականապես տկար Հայաստանը՝ բզկտված, թալանված, տառապած, ի վերուստ ստացավ այդ շնորհը և փառավորվեց սերունդների կողմից: Continue reading