Վարդանանց տոնը Եղեգնաձորում


Վայոց ձորի թեմի  Երիտասարդաց  միությունը, ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղը և  Վայքի  զորամասը համատեղ կազմակերպել էին  Վարդնանաց տոնին նվիրված ինտելեկտուալ   խաղ:
Խաղը սկսվեց  աղոթքով, այնուհետև  ներկայացվեց  պատմական տեղեկատվություն  Ավարայրի ճակատամարտից  վերադարձող  Արցախի զորագնդի  Վայոց ձորի տարածքում  մղած մարտերի մասին:

Ժյուրիի կազմում էին՝ ՀՊՏՀ Եղեգանձորի  մասնաճյուղի   փոխտնօրեն՝ Ա. Հովակիմյանը, Զորամասի ԱՀՏԱ /անձնակազմի հետ տարվող աշխատանքների/  գծով   տեղակալ՝  փոխգնդապետ Մ. Մանուչարյանը,  և Եղեգնաձորի տարածաշրջանի  հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Թիմերը ունեին օրվա  խորհուրդը կրող հատուկ անուններ ՝
Տղմուտ – գետ, որի աջ ափին գտնվում էր Ավարայրի դաշտավայրը
Արտազ –  Վասպուրականի նահանգի գավառ, որտեղ տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը
Ցախաց քար  և Պռոշաբերդ – տարածք Վայոց ձորում, որտեղ Արցախի ջոկատը հարկադրված  անհավասար կռվի   բռնվեց պարսից զորքի հետ
Մարտիրե – եղել է  Ավարայրի ճակատամարտին մասնակցած  զորագնդի զորապետը, որը  ճակատամարտից հետո 4 անգամ  կատաղի կռվի է բռնվել պարսից զորքերի դեմ  Վայոց Ձորում:

Մթնոլորտը ջերմ էր, ոգևորությունը մեծ և կար առողջ  մրցակցություն: Հաղթող թիմերին տրվեցին պատվոգրեր և նվերներ: Այնուհետև մասնակիցները երթ կազմակերպեցին  դեպի  Ս. Աստվածածին եկեղեցի,  որտեղ վերջերս կանգնեցվել է Վարդանանց հիշատակին նվիրված խաչքար.  այնտեղ դրեցին ծաղիկներ, եկեղեցում կատարվեց ոգեկոչման արարողություն :

  Վայոց Ձորի թեմի

Երիտասարդաց միություն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s