Աղոթք վասն քեսաբահայության


Աղոթք վասն քեսաբահայությանՇաբաթ՝ երեկոյան ժամերգությունից հետո,  Սբ. Գրային հերթական ուսուցման ժամանակ, ինչպես նախապես հայտարարված էր, առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Խոկման արարողություն, որի ընթացքում հավաքական աղոթք եղավ Քեսաբի և քեսաբահայության համար:

Աղոթքից առաջ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը <<Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող>> բնաբանով քարոզ խոսեց: Հայր Սուրբը, օրվա խորհուրդը 40 մանկանց նահատակների խորհրդին կապելով, մեր կյանքում առկա փորձությունների ամենօրյա պայքարով անդրադարձավ այսօրվա մեր ազգային կարևորագույն փորձությանը, Continue reading

Advertisements

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻԱյս կիրակիի հիմքում ավետարանական համապատասխան ընթերցվածն է: Ավետարանը պատմում է. քաղաքներից մեկում ապրում էր մի դատավոր, որն Աստծուց չէր վախենում ու մարդկանցից էլ չէր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:

Այսօր հիշվում է նաեւ մի ուրիշ առակ: Մի փարիսեցի ու մի մաքսավոր աղոթում էին տաճարում: «Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները…, ինչպես այս մաքսավորը,- ասում է փարիսեցին, իսկ մաքսավորն աղոթում է, ասելով. «Աստված ներիր ինձ, մեղավորիսե: Այս երկու առակները տարբեր կերպերով ուսուցանում են աղոթքի նշանակությունն ու պարզորոշ բացատրում, թե որ աղոթքն է Աստծուն ընդունելի:

Այրի կինը, թեեւ տեսավ, որ դատավորն անիրավ է՝ արդարամիտ չէ իր պաշտոնում, սակայն չհուսահատվեց: Կինը հավատում էր աստվածային արդարամտությանը, դրա համար էլ չդադարեց դատավորի դուռը թակելուց, հաստատականորեն պայքարեց իր դատի, ասել է թե բարու հաղթանակի համար:

Անշուշտ, ամեն քրիստոնյայի համար կարեւորագույն խնդիր է բարու հաղթանակը: Իսկ այդ հաղթանակի համար նրա պայքարի ձեւերից մեկն էլ, անշուշտ, աղոթքն է: Ահա այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Երբ Աստծուն ուղղված մեր խնդրանքներն ու աղաչանքները շուտափույթ լսելի չեն դառնում, գուցե թե մեզանից շատերը հուսալքվում են ու դադարեցնում աղոթքը, մինչդեռ, ինչպես մեր հոգեւոր հայրերից մեկն է ասում. «Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքներին պատասխանել,որպեսզի մեր բարի փափագներն ավելի զորանան ու արմատավորվենե: Continue reading

ՈՒխտ առ Աստված


 

Այսօր Վայոց Ձորի թեմի սրբավայրեր ուխտի էին եկել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտավորները՝ գլխավորությամբ հոգևոր հովվի՝ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանի:

Ուխտավորները նախ եղան Նորավանքում, ուր իրենց աղոթքն առաքեցին առ Աստված, ապա եկան Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր մասնակցեցին Ճաշու ժամերգության, Continue reading

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


jesus-christ-751x400

 

ԺԵ

Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան եւ ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԶ

Աստուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով. քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսըմհետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԷ

Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն, զի զղջացայց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն Continue reading