Վայոց Ձորի թեմ

Բանախոսություն Մեծ Պահքի թեմայով

Advertisements

Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը համատեղ նախաձեռնել են ամենամսյա հանդիպումներ տարածաշրջանի ուսումնական հաստատություններում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ մարտի 4-ին ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում: Քննարկման թեման էր Մեծ Պահքը: Հանդիպումն սկսվեց աղոթքով:

Քննարկումից առաջ Ա. Ստեփանյանը ներկայացրեց Երիտասարդաց միության գործունեությունը, որից հետո հրավիրեց Տեր Վազգենին` Մեծ Պահքի մասին բանախոսելու: Այս հանդիպմանը հրավիրված էր նաև բժշկուհի Վարդուհի Մանվելյանը, ով բժշկական տեսանկյունից կարևորեց Պահքի դրական ազդեցությունը մարդու օրգանիզիմի վրա: Բանախոսությունից հետո եղավ ակտիվ քննարկում հարց ու պատասխանի միջոցով: Քննարկման ավարտին ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Ս. Խաչիկյանը ողջունեց այս նախաձեռնությունը և կարևորեց նմանատիպ հանդիպումներն ուսանողների շրջանում:

Երիտասարդաց միություն

Advertisements