Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԼուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց` մարտի 8-ի առիթով:
Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին` առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում: Գործունեության տարբեր բնագավառներում մեր մայրերը, քույրերն ու դուստրերը իրենց հատուկ սիրով, հոգատարությամբ ու հավատարմությամբ արդյունավորում են իրենց ծառայությունը մեր երկրին ու ժողովրդին, ջանքեր ներդնում` ի խնդիր մեր հասարակության բարօրության, պետության զորացման, պայծառ ու լուսավոր գալիքի կերտման: Ազգային-եկեղեցական մեր անդաստանում անփոխարինելի և բացառիկ է կանանց ուրույն դերն ու նվիրյալ սպասավորությունը, մասնավորաբար` ընտանիքների ամրության, նոր սերնդի կրության ու դաստիարակության գործում: Continue reading

Advertisements