ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ


Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու` դրախտից արտաքսվելը: Օրվա շարականն այդ դժբախտ դրվագի պաղատախառը եղերերգությունն է:

Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր

Պահքի սուրբ օրենքը,

Որը մեր նախածնողները չպահեցին

Եվ արգելված պտուղն ճաշակելով`

Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:

Ուստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք

Քո պատվիրանների քաղցրությունը:

Թշնամին զանազան մեղքի վերքեր

Բացեց մեր հոգիների մեջ.

Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք.

Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,

Որ մեր ցավերը վերցնես:

Ուստի բժկի′ր մեզ, Քրիստո′ս,

Որպես մարդասեր:

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻԳալով շարականի ակնարկած աստվածաշնչյան դեպքին, հակառակ այն իրողության, որ գրեթե ամեն ոք ծանոթ պիտի լինի այդ հեքիաթանման պատմությանը, մենք ավելորդ չպիտի նկատենք հատկապես Մեծ պահքի այս օրերին մեկ անգամ ևս այն կարդալ` աստվածաշնչյան բնագրի պարզության մեջ:

Արարիչն Աստված երբ Իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց.<<Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես… Continue reading

Advertisements