Վայոց Ձորի թեմ

Հանդիպում Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջում

Advertisements

Ծրագրված ամենամսյա հանդիպումների հաջորդ այցելությունը տեղի ունեցավ մարտի 11-ին Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջում:

Քննարկումից առաջ ներկայացվեց Երիտասարդաց միության գործունեությունը, որից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը բանախոսեց Մեծ Պահքի մասին:
Այս հանդիպմանը հրավիրված էր նաև բժշկուհի Վարդուհի Մանվելյանը, ով բժշկական տեսանկյունից   կարևորեց Պահքի դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Բանախոսությունից հետո եղավ ակտիվ քննարկում` հարց ու պատասխանի միջոցով: Քննարկման ավարտին Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջի տնօրեն Խ. Սարգսյանը ողջունեց այս նախաձեռնությունը և կարևորեց այն:  Նա ավելացրեց, որ  նման հանդիպումները ուսանողներին տալիս են ոչ միայն հոգևոր գիտելիքներ, այլև ծանոթացնում մեր ազգային արժեքներին:

Երիտասարդաց միություն

Advertisements