Վայոց Ձորի թեմ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Advertisements

Մարտի 12-ին Վայոց Ձորի թեմի և Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր փոքրիկ նկարիչներին ներկայացնել Ծաղկազարդի և Սուրբ Հարության տոների  խորհրդի և տոնակատարության մասին:

Հանդիպումը սկսվեց աղոթքով:


Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը պատմեց երեխաներին վերոհիշյալ տոների մասին:
Երեխաները մեծ ուշադրությամբ ունկնդրելուց հետո, առաջարկեցին այդ թեմաներով նկարներ նկարել: Որից հետո ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը, ՔԴԿ-ի պատասխանատու Ռ. Կարապետյանը և Տեր Վազգենը դպրոցի տնօրենության հետ որոշեցին  կազմակերպել ցուցահանդես Սուրբ Հարության տոնին նվիրված: Մեծ էր ոգևորությունը:

ՔԴԿ-ի տնօրեն

                                                                                                                 Ռուզան Կարապետյան

Advertisements