ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ


<<Հայրմեղանչեցի  երկնքի դեմ

եւ քո առաջ>>:

(Ղուկաս 15:18-19)

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸՀոգուց պոռթկացող իրական զղջման խոսքեր են սրանք մի անառակի, որը փորձությունների ճիրաններից ազատվելով, փրկության շենշող հույսով էր սկսել առաջնորդվել դեպի աոաքինի ու բարոյական կյանքը, դեպի կատարյալը: Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի կիրակին:

Մինչեւ բուն նյութին անդրադառնալը, ուզում եմ փոքր ինչ խոսել պահքի եւ դրա անհրաժեշտության մասին, որը մի ներքին աղերսով աոնչվում է մեր նյութին: Ինչպես գիտենք Մեծ Պահքի հիմքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի  40-օրյա ծոմապահությունն է: Մկրտությունից հետո Հիսուս, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից եւ անապատ աոաջնորդվեց՝ 40 օր փորձվելով սատանայից: Չկերավ եւ չխմեց Նա այդ օրերին, ծոմապահությամբ օրինակ հանդիսացավ իր հետեւորդներին, սակայն նրա ծոմապահությունը մի կարեւոր առանձնահատկություն ուներ, որով տարբերվում է ընդունված չափանիշներից, այն զղջում եւ ապաշխարություն չէր ենթադրում, մինչդեռ հավատացյալների համար եկեղեցու սահմանած պահքն անպայմանորեն զղջման, խոստովանության  ապաշխարության խորհուրդն ունի, որի արդյունքում քրիստոնյան իրեն զորացած է զգում: Սահմանափակելով ֆիզիկական պահանջմունքները՝ մարդն ամենից աոաջ կոփվում է կամքով: Իսկ հաստատակամությունը կարեւոր նախապայման է ունեցած առաքինությունները պահպանելու համար: Continue reading

Advertisements