Ուսուցչաց հավաք Վայքում


Այսօր Վայքի ավագ դպրոցում Վայոց ձորի մարզի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հավաք էր: Այն նախաձեռնել էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական քարոզչության և դաստիարակության կենտրոնի Վայոց ձորի մարզի պատասխանատու պրն. Հուսիկ Հարությունյանը:

 Աղոթքից հետո  <<Պահքը և քիրիսոնյայի հոգևոր բարոյական դիմագիծը>> թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Continue reading

Advertisements

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


                                                           Թ

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻԱմենախնամ Տէր, դիր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ո΄չ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ո΄չ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն, եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ժ

Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, եւ վարեսցէ լոյս գիտութեան քո ի սրտի իմում. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԱ

Իմաստութիւն հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց

եւ ինձ բազմամեղիս:

 

Թարգմանություն Continue reading