Մեկնարկեց  «Ճանաչենք մեր արմատները» ծրագիրը


Մարտի 23-ին Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խ. Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում մեկնարկեց  <<Ճանաչենք մեր արմատները>> ծրագիրը, որն իր մեջ ներառում է մեր եկեղեցու Սրբերին, Հայրերին և նրանց գործունեությանայն ոլորտները, որոնք առավել մեկնաբանված չեն եղել հասարակության լայն շերտերի համար:

Ծրագրի առաջին ներկայացված Սուրբը Մեսրոպ Մաշտոցն էր:  Ներկայացվեց նրա առաքելական և քարոզչական գործունեությունը և գրական ժառանգությունը:

Continue reading

Advertisements

Եկեղեցասիրաց երիտասարդաց ժողով Ջերմուկում


Մարտի 15-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու եկեղեցասեր երիտասարդները ժողով հրավիրեցին, որի ընթացքում քննարկեցին անցած տարվա գործողությունների պլանը, ընդգծեցին թերություները, բացթողումները և համատեղ առաջարկություների հիման վրա ու տեղի քահանա Տեր Գալուստ Սահակյանի հավանությումբ, կազմեցին 2014թ. գործողությունների պլանը:

Ջերմուկի երիտասարդները 2014թ. նախատեսեցին մի շարք ուխտագնացություններ, բնապահպանական ծրագրեր, միջոցառումներ, մի շարք այլ հետաքրքիր գաղափարներ, որոնք կօգնեն Ջերմուկի պասիվ երիտասարդներին, մեծահասակներին, երեխաներին մերձենալ Առաքելական Սբ. Եկեղեցուն և առավել ակտիվ դարձնել իրենց կյանքը:
Ժողովն ավարտվեց Տեր Գալուստ քահանա Սահակյանի եզրափակիչ խոսքով և օրհնությամբ, որպեսզի Աստծո օգնությամբ կարողանան իրականացնել բարուն ծառայող ծրագրերը:

Continue reading