Վայոց Ձորի թեմ

Մեկնարկեց  «Ճանաչենք մեր արմատները» ծրագիրը

Advertisements

Մարտի 23-ին Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խ. Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում մեկնարկեց  <<Ճանաչենք մեր արմատները>> ծրագիրը, որն իր մեջ ներառում է մեր եկեղեցու Սրբերին, Հայրերին և նրանց գործունեությանայն ոլորտները, որոնք առավել մեկնաբանված չեն եղել հասարակության լայն շերտերի համար:

Ծրագրի առաջին ներկայացված Սուրբը Մեսրոպ Մաշտոցն էր:  Ներկայացվեց նրա առաքելական և քարոզչական գործունեությունը և գրական ժառանգությունը:

Ծրագիրը նպատակ ունի վերադարձնել մարդկանց, հատկապես երիտասարդներին ու պատանիներին դեպի ազգային հոգևոր ակունքները և վերականգնել կապը նրանց թողած հոգևոր ժառանգության հետ: Ծրագիրն իրականացվելու է տարածաշրջանի ուսումնական հաստատություններում:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Advertisements