Արևագալի ժամերգություն Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


Չորեքշաբթի օրվա` Մարտի 26-ի Արևագալի ժամերգությունն առանձնացավ նրանով, որ համընկել էր Միջինքին: Ժամերգության մասնակից հավատացյալներն իրենց հետ եկեղեցի էին բերել միջինքի գաթաներ: Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը ժամերգության ավարտին իր խոսքի մեջ անդրադարձավ օրվա խորհրդին և կարևորեց ազգային եկեղեցական ավանդույթների պահպանումը: Հորդորեց Մեծ Պահքն անցկացնել աղոթքով, ողորմածությամբ, ներողամտությամբ, հաստատուն ու անսասան մնալ հավատքի մեջ:

Վերջում հոգևոր զրույցի շուրջ ճաշակեցին գաթաները: Իսկ գաթաների միջից դուրս եկած կոպեկներն ուրախություն ու խինդ պարգևեցին հաջողակներին: Continue reading

Advertisements