Նորավանք


Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին:


9-րդ դարում այստեղ կառուցվում է Սբ. Կարապետ եկեղեցին: Այն գտնվում է վանքի հարավում: Այդ ժամանակ վանքը կոչվում էր Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է անվանվել 1221-ից): 10-րդ դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին այստեղ են տեղափոխվում Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը և իր եղբայր Համտուն իշխանը: Նրանք վանքի շրջակայքից հեռացնում են աշխարհականներին ու Նորավանքի տիրույթին նշանաքարեր դնում: Ստեփանոս եպիսկոպոսի օրոք` 14-րդ դ. սկզբին, վանքը դառնում է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Continue reading

Advertisements

Հայտարարություն


 

ՆորավանքՄայիսի 4-ին` Աշխարհամատրան Կանաչ Կիրակիին, Նորավանքի ուխտի օրն է:

Սիրով հրավիրում ենք մեր հավատացյալ ժողովրդին` միասնաբար աղոթելու Առ Բարձրյալն Աստված`մեր ազգի բարօրության և արևշատության համար:

Տեղեկացնում ենք, որ հոգեզմայլ այս օրը Սբ. և Անմահ Պատարագ կմատուցվի Նորավանքում (սկիզբը` ժամը 11:00), ապա տեղի կունենա մշակութային հայտագիր`Վայոց ձորի մարզի խմբերի կատարմամբ:

Վայոց ձորի թեմի
լրատվության բաժին

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում ապրիլի 23 – ին նշվեց Սուրբ Հարության տոն: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ռուզան Կարապետյանը և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Սուսաննա Պետրոսյանը:

This slideshow requires JavaScript.

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Հարությունյանը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ:
Միջոցառմանը մասնակցում էին 5-ից 9-րդ դասարանի բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր զատկական ուտեստներով սեղանը:
Միջոցառումն սկսվեց Թամզարա պարով, որից հետո մասնակից ութ դասարանները ներկայացրին Սուրբ Զատիկի իմաստը, խորհուրդը, տոնին համահունչ ծիսկան երգերը, պարերը, խաղիկները: Կատարեցին Հարության շարականներ:
Միջոցառման ավատին տղաներից բաղկացած խումբը պարեց «Էջմիածին» պարը, շուրջպարին միացան նաև մյուսները:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Ռուզան Կարապետյան

Գետափի միջնակարգ դպրոց

Գետափի միջնակարգ դպրոցը ապրիլի 19-ին տոնում էր Սուրբ Հարության տոնը: Ոգևորված էին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

This slideshow requires JavaScript.

Հայտարարվել էր մրցույթ դասարանների միջև: Ոչ ոք ջանք չէր խնայել պատրաստվել այդ տոնին: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր սեղանը: Սեղանները զարդարված Զատկի տոնին հատուկ ուտեստներով` ձկով, չամչով  բրնձով փլավով, տապակած բանջարեղենով, գինով, գաթաներով: Երեխաներն աշխույժ ու զվարթ ներկայացնում էին տոնի խորհուրդը: Լավագույն սեղան ճանաչվեց 4-րդ դասարանը (դասվար` Ա. Հակոբյան ) և աշակերտուհի Ա. Մնացականյանը ներկայացրեց ներկած ձվի խորհուրդը և տոնի այլ մանրամասներ: Վերջում ողջ աշակերտությունն ուսուցիչների հետ միասին շուրջպարով ավարտեցին միջոցառումը:

Գետափի միջնակարգ դպրոցի
12-րդ դասարանի աշակերտուհի` 
Ռիտա Սարդարյան

Շատինի միջնակարգ դպրոց

2014 թվականի փետրվարի 26-ին Շատինի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Հովակիմյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Սուրբ Զատկի տոնին: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ և դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը նաև ներկա էր Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

This slideshow requires JavaScript.

Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով: Continue reading

Եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգ Ռինդ համայնքում


Այսօր հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգ, որի ընթացքում Սրբազան Հայրը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու հիմքում զետեղվող 16 վեմ քարերը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի, Տիրոջ առաքյալների, ավետարանիչների անուններով:

Այնուհետև ներկայացվեց մշակութային ծրագիր, որի ընթացքում ելույթ ունեցան համայնքի երգի ու  պարի համույթները:

Ողջույնի խոսքով հանդես եկան  համայքապետ Հուսիկ Սահակյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ ԷդգարՂազարյանը, եկեղեցու բարերար Վարդան Սարգսյանը և հովանավորի մայրը՝Ռինդի միջն.  դպրոցի նախկին ուսուցչուհի ՌոզաԿարապետյանը:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Թեմակալ Առաջնորդ Աբրահամ Սրբազանը:

Ուրախալին այն է, որ՝

 1. Ռինդ համայնքում հիմնադրվում է առաջին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին, Continue reading

Կրկնազատիկ (Նոր կիրակի)


 

Կրկնազատիկ (Նոր կիրակի)Կրկնազատիկ է կոչվում երեք պատճառներով:
Զատիկ նշանակում է ազատություն և այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում և բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ և մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի և Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգևոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Տոնի խորհրդի հիմքում Թովմաս առաքյալի օրինակն է և հարուցյալ Քրիստոսի` իր աշակերտներին երկրորդ անգամ հայտնվելու փաստը: Ավետարանից մենք տեղեկանում ենք, որ հարության կիրակի օրը, երբ Քրիստոս հայտնվեց Վերնատան մեջ հավաքված իր աշակերտներին, Թովմասը ներկա չէր: Եվ երբ լսեց այս մասին Թովմաս առաքյալը, կասկածեց ու հայտարարեց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատներով մեխերի տեղը չդնեմ, և իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»: Ուստի հաջորդ կիրակի օրը, երբ առաքյալները կրկին հավաքվել էին Վերնատան մեջ, և Թովմասն էլ ներկա էր, Տերը հայտնվեց ու դիմելով Թովմասին` ասաց. «Բե’ր քո մատները և դի’ր այստեղ ու տե´ս իմ ձեռքերը և բե’ր քո ձեռքն ու մտցրու իմ կողի մեջ, մի´ եղիր անհավատ, այլ հավատացյալ»: Թովմաս առաքյալն, ի պատասխան Քրիստոսի այս հրավերի, բացականչեց. «Տե’ր իմ և Աստված իմ»: Թովմաս առաքյալը նախ հանդես է գալիս Ղազարոսի հարության պատմության մեջ, երբ ըստ Ավետարանի, Քրիստոսին հայտնում են Ղազարոսի մահվան լուրը, և Նա որոշում է, որ պիտի այցելի Ղազարոսի ընտանիքին: Մենք տեսնում ենք, թե ինչպես մյուս առաքյալները փորձում էին կանխել Քրիստոսի այս որոշումը` հայտարարելով. «Չէ՞ որ հրեաները Քեզ փնտրում են, որպեսզի սպանեն, ինչպե՞ս կարող ես Դու գնալ Բեթանիա և այցելել Ղազարոսի ընտանիքին: Եվ հենց այստեղ է, որ տեսնում ենք Թովմաս առաքյալին, ով համարձակ կերպով հայտարարում է. «Եկեք մե’նք էլ գնանք Նրա հետ, և եթե հարկ է, մեր կյանքը տանք հանուն Քրիստոսի»: