Սուրբ խորհուրդներ. Մկրտություն


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ և յոթն էլ հաստատել է Հիսուս Քրիստոս.

1. Մկրտություն, 2. Դրոշմ, 3. Հաղորդություն, 4. Ապաշխարություն, 5. Ձեռնադրություն քահանայի, 6. Պսակ, 7. Վերջին օծում կամ կարգ հիվանդաց:

ՄԿՐՏՈԻԹՅՈԻՆ

Մկրտության խորհուրդը հաստատեց Հիսուս՝ Նիկոդեմոսին ասելով. «Վստահ եղիր, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի չի կարող երկնքի արքայություն մտնելե (Հովհ. Գ:5), եւ ապա հրամայեց աշակերտներին. «Նրանց մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունովե (Մատթ. ԻԸ:19): Հիսուս այդպիսով ոչ միայն հաստատեց մկրտության խորհուրդը, այլ ինքը, կատարյալ հեզությամբ, Հորդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրւոչի կողմից: Ինչպես Սուրբ Լուսավորիչն է ասում. «Աստծու որդին դրա համար եկավ մկրտվելու, որպեսզի հաստատի մկրտվելու խորհուրդըե:
Այժմ փորձենք մեկնել նաեւ խորհուրդ բառի կրոնական իմաստը: Խորհուրդ նշանակում է աստվածային տնօրինություն, որը մարդկային զգայարաններով տեսնել, շոշափել կամ ընկալել հնարավոր չէ: Այն տեսանելի ու ըմբռնելի է միայն հոգու աչքերով՝ հավատով: Իսկ հավատը, ինչպես գիտեք, աո Աստված տածած ամուր վստահությունն ու հաստատ համոզումն է: Այլ կերպ ասած՝ խորհուրդն աստվածային ծածուկ իրողություն է, որի իրական արտահայտությունը ծեսն է՝ արարողությունը:
Մկրտել նշանակում է լվանալ: Հիսուս հաստատեց այս խորհուրդը, որպեսզի իրեն հավատացողները մկրտվելով սրբվեն, մաքրվեն ադամական մեղքից եւ հոգեւոր իմաստով վերստին ծնվեն՝ Սուրբ Հոգու շնորհներն ստացած, որպեսզի անդամ լինեն Սուրբ Եկեղեցու: Շատերը հարցնում են, թե ինչպես կարելի է մկրտել նորածիններին, որովհետեւ նրանց հոգեւոր դաստիարակության պատասխանատուներն են կնքահայրն ու ծնողները: Եվ քանի որ մկրտվելու կարեւոր պայմանն ամենից աոաջ մկրտվողի հավատն է, նորածնի մկրտության պարագայում շատ է կարեւորվում կնքահոր եւ փոքրիկի ծնողների հավատքի ամրությունը:
Ինչպես է կատարվում մկրտությունը, եւ ինչ է խորհրդանշում մկրտվողին 3 անգամ ընկղմումը ջրում: Continue reading

Advertisements

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


 

ԻԱ
Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԻԲ
Դատաւոր արդար, յորժամ գաս փառօք հօր դատել զկենդանիս եւ զմեռեալս, մի΄ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն, եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԻԳ
Ամենողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, իմոց եւ օտարաց, ծանօթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց. շնորհեա եւ թըշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն որ առ իս յանցանացն, եւ դարձո զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քում արժանի եղիցին. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

Continue reading