Սուրբ խորհուրդներ. Մկրտություն


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդներ և յոթն էլ հաստատել է Հիսուս Քրիստոս.

1. Մկրտություն, 2. Դրոշմ, 3. Հաղորդություն, 4. Ապաշխարություն, 5. Ձեռնադրություն քահանայի, 6. Պսակ, 7. Վերջին օծում կամ կարգ հիվանդաց:

ՄԿՐՏՈԻԹՅՈԻՆ

Մկրտության խորհուրդը հաստատեց Հիսուս՝ Նիկոդեմոսին ասելով. «Վստահ եղիր, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի չի կարող երկնքի արքայություն մտնելե (Հովհ. Գ:5), եւ ապա հրամայեց աշակերտներին. «Նրանց մկրտեցեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունովե (Մատթ. ԻԸ:19): Հիսուս այդպիսով ոչ միայն հաստատեց մկրտության խորհուրդը, այլ ինքը, կատարյալ հեզությամբ, Հորդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրւոչի կողմից: Ինչպես Սուրբ Լուսավորիչն է ասում. «Աստծու որդին դրա համար եկավ մկրտվելու, որպեսզի հաստատի մկրտվելու խորհուրդըե:
Այժմ փորձենք մեկնել նաեւ խորհուրդ բառի կրոնական իմաստը: Խորհուրդ նշանակում է աստվածային տնօրինություն, որը մարդկային զգայարաններով տեսնել, շոշափել կամ ընկալել հնարավոր չէ: Այն տեսանելի ու ըմբռնելի է միայն հոգու աչքերով՝ հավատով: Իսկ հավատը, ինչպես գիտեք, աո Աստված տածած ամուր վստահությունն ու հաստատ համոզումն է: Այլ կերպ ասած՝ խորհուրդն աստվածային ծածուկ իրողություն է, որի իրական արտահայտությունը ծեսն է՝ արարողությունը:
Մկրտել նշանակում է լվանալ: Հիսուս հաստատեց այս խորհուրդը, որպեսզի իրեն հավատացողները մկրտվելով սրբվեն, մաքրվեն ադամական մեղքից եւ հոգեւոր իմաստով վերստին ծնվեն՝ Սուրբ Հոգու շնորհներն ստացած, որպեսզի անդամ լինեն Սուրբ Եկեղեցու: Շատերը հարցնում են, թե ինչպես կարելի է մկրտել նորածիններին, որովհետեւ նրանց հոգեւոր դաստիարակության պատասխանատուներն են կնքահայրն ու ծնողները: Եվ քանի որ մկրտվելու կարեւոր պայմանն ամենից աոաջ մկրտվողի հավատն է, նորածնի մկրտության պարագայում շատ է կարեւորվում կնքահոր եւ փոքրիկի ծնողների հավատքի ամրությունը:
Ինչպես է կատարվում մկրտությունը, եւ ինչ է խորհրդանշում մկրտվողին 3 անգամ ընկղմումը ջրում:
Հայ Աոսւքելական Սուրբ Եկեղեցում մկրտությունը կատարում է քահանայական աստիճան ունեցող հոգեւորականը, մկրտողի օծյալ լինելը պարտադիր է: Քահանան մկրտության արարողությունը կատարում է Մաշտոցի համաձայն (այսպես է կոչվում հայ եկեղեցու ծիսագիրքը): Մկրտության ծեսը սկսվում է Տերունական աղոթքով, ընթերցվում են 5 սաղմոսներ՝ զղջման, մեղքերի թողության, խոնարհություն ուսուցանող, Աստծուն փառաբանող եւ Տիրոջը մատնանշող: Ապա քահանան ոլորելով իրար է միացնում սպիտակ եւ կարմիր թելերը, որոնք խորհրդանշում են Հիսուսի խաչելությունը, իսկ մկրտվողն այդ հյուսվածքը կրելով՝ վկայում է քրիստոնեությունն ընդունելու իր որոշումը: «Պահպանիչե աղոթքն ասելուց հետո քահանան աղոթում է եւս 3 անգամ, այդ աղոթքներով նա խնդրում է, որ Աստված մաքրի մկտրվողի հոգին, միտքն ու բանականությունը, նորոգի շնորհների լույսով եւ անաղարտ պահի մինչեւ Հիսուսի երկրորդ գալուստը: Ապա երեք անգամ ասվում է «Հրաժարիմքըե, որով վկայվում է չար-սատանայական երեւույթներից հրաժարվելը, ապա «Հավատամքըե: Այս ամենից հետո ընթերցվում է Ավետարանը, ջուրն օրհնվում է, «Առաքելպ Աղավնոյե շարականի երգեցողությամբ Սուրբ մյուռոն է լցվում օրհնված ջրի մեջ: Այս ժամանակ կնքահայրը պատասխանում է այն հարցերին, թե մկրտվողը ինչ է խնդրում՝ հավատք, հույս, սեր եւ մկրտություն: Ապա քահանայի ձեռքով տեղի է ունենում մկրտվողի զգայարանների լվացում Սուրբ ջրով, կատարվում է մկրտվողի, երեք անգամ թաթախումը ջրի մեջ, որի իմաստը հետեւյալն է. ըստ Սուրբ Դիոնիսիոսի. «Սրբազնաբար մկրտվողը երեք անգամ ջուրն է ընկղմվում, որը խորհրդանշում է Աստծու մահը, երեքօրյա թաղումը եւ հարությունը, որը բերում է նմանվելու Հիսուսինե: Այստեղ նշենք, նաեւ, որ մեր եկեղեցին կրկնամկրտություն չի ընդունում, ինչպես ասում է Պողոսը առաքյալը. «Քանզի անհնար է մի անգամ մկրտվածների համար, որ ճաշակեցին երկնավոր պարգեւներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի ճաշակն աոան ու գալիք աշխարհի զորությունները ճանաչեցին, եթե սայթաքեն, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել որովհետեւ նրանք կրկին խաչն են հանում Աստծու Որդուն…ե (Եբր. Զ:4): Այս ավանդությունը հաստատվեց նաեւ 325թ. Նիկիո ժողովում. «Ի մի մկրտությունե եզրով: Մկրտության շարունակությունը ընթանում է երկրորդ խորհրդով՝ դրոշմով:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s