Ճանաչենք Քեսաբը


 

Ապրիլի 5-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ու թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Եղեգնաձորի <<Գիտելիք>> համալսարանի դահլիճում տեղի ունեցավ <<Ճանաչենք Քեսաբը>> խորագրով միջոցառում՝ նվիրված քեսաբահայությանը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, մարզպետարանից աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ և այլք:

Քեսաբահայության պատմությունը ներկայացրեց թեմի Երիտասարդաց միության անդամ Աննա Ավագյանը, ապա հրավիրեց <<Քեսաբ>> ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունուն, ով ներկայացրեց ֆիլմի նկարահանման պատմությունը:

Այնուհետև ցուցադրվեց ֆիլմը, որը սպառիչ տեղեկություններ էր պարունակում այժմ փորձությունների մեջ գտնվող հայաբնակ Քեսաբի վերաբերյալ: Ֆիլմի դիտումից հետո եղան քննարկումներ, ապա ելույթ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է. Ղազարյանը, ով անդրադարձավ Քեսաբի պատմությանը և ողջունեց միջոցառման կազմակերպիչներին և ֆիլմի համեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունուն:

Ելույթով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ներկայացրեց քեսաբահայության ներկա վիճակը և ներկաներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը՝ գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ նյութապես, թե՛ բարոյապեսաջակցում է այսօր փորձության մեջ գտնվող քեսաբահայությանը, օգտագործում է  բոլոր լծակները՝ դիմելով միջազգային կառույցներին, ազդեցիկ քաղաքական գործիչներին, երկրների ղեկավարներին, Սփյուռքի թեմերին և համայնական կառույցներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քեսաբահայության հարցը քննարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Վեհափառին պարբերաբար զեկուցվում է իրավիճակի մասին: Հայր Սուրբը շեշտեց, որ Վեհափառ Հայրապետն իր և միաբանության մեր աշխարհասփյուռ հայության հետ շարունակելու է իր զորակցությունը քեսաբահայությանը՝ մինչև համազգային կարևորագույն այս հարցի դրական լուծումը:

Քեսաբահայերին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը բացել է հատուկ հաշվեհամար, որը միջոցառման ավարտին ներկայացվեց ներկաներին, ապա հոգևորականների և մարզպետի գլխավորությամբ ներկաները եկան առաջնորդանիստ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց Հոգեհանգստյան կարգ Սիրիայում վերջերս զոհված քրիստոնյաների համար, և տեղի ունեցավ հավաքական աղոթք՝ ի զորակցություն սիրիահայության և քեսաբահայության:

 

Սիրան Սարգսյան
 Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s