ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5  ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄՎայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի պատասխանատու Ռուզան Կարապետյանը և  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը համատեղ նախաձեռնել են հանդիպումներ Եղեգնաձորի մանկապարտեզների կոլեկտիվների  և սաների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 4-ին Եղեգնաձորի թիվ 5  մանկապարտեզում:

Տեր Վազգենը ներկայացրեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու դերը մեր կյանքում,  նա նաև նշեց, որ քրիստոնեությունը  գաղափարախոսություն չէ, դա մեր բոլորի կենցաղն է՝ ինչով պետքէ ապրել: Մեծապես կարևորեց  դաստիարակի կողմից մատաղ սերնդի մեջ հոգևոր և բարոյական արժեքների սերմանումը:

Continue reading

Advertisements

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ


ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻՄեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը:

Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի:

Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու:
Գուցե հարց ծագի, թե ե՞րբ է լինելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, կամ՝ թե ի՞նչ է նշանակում պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
Թեեւ Հիսուս ինքը նկարագրել է երկրորդ գալստյան նախանշանները, եւ այդ ամենը գրված է Ավետարանում, սակայն ոչ մի տեղ եւ ոչ ոք չի արձանագրել կոնկրետ ժամանակ կամ ամսաթիվ՝ թե երբ կկատարվի այդ իրադարձությունը: Հետեւապես, այս առիթով արված կամ արվող ոչ մի ենթադրություն չի կարող ստույգ լինել: Այնպես որ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ զրուցել երկրորդ հարցի մասին, որին անդրադառնալը, կարծում եմ, առավել անհրաժեշտ է:
Իհարկե, հաճախ խոսում ենք մարդու առաքինասեր վարքի, բարեսիրական արարքների ու ներքին ներդաշնակության մասին: Չէ՞ որ այս ամենով է դրսեւորվում ճշմարիտ կրոնասիրությունը, եւ Մեծ Պահքի շրջանում էլ հենց այս ամենի կարեւորությունն է շեշտվում: Continue reading