ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ


 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 5  ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄՎայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի պատասխանատու Ռուզան Կարապետյանը և  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը համատեղ նախաձեռնել են հանդիպումներ Եղեգնաձորի մանկապարտեզների կոլեկտիվների  և սաների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 4-ին Եղեգնաձորի թիվ 5  մանկապարտեզում:

Տեր Վազգենը ներկայացրեց Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու դերը մեր կյանքում,  նա նաև նշեց, որ քրիստոնեությունը  գաղափարախոսություն չէ, դա մեր բոլորի կենցաղն է՝ ինչով պետքէ ապրել: Մեծապես կարևորեց  դաստիարակի կողմից մատաղ սերնդի մեջ հոգևոր և բարոյական արժեքների սերմանումը:

Այնուհետև  հանդիպեցին ավագ խմբի երեխաների հետ և զրուցեցին ընկերության մասին:

Տնօրեն Գոհար Պողոսյանը կարևորեց  նմանատիպ հանդիպումները և հրավիրեց <<Ազգային տոներ>>  բաց դասին:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s