Սբ. Պատարագ տեղի ունեցավ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


 

Ապրիլի 7-ին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում Սբ. Աստվածածնի Ավետման տոնի առիթով տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որի սկսվելուց առաջ դպրոցականներին և ներկաներին Գագիկ սարկավագ Հակոբյանը բացատրեց Սբ. Պատարագի խորհուրդը:

Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով «Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզե (Ղուկաս 1:35) նախաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց Սբ. Պատարագի ընթացքում: Continue reading

Advertisements

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 7 Ապրիլի, 2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
Սուրբ Աստվածածինը, ով <<օրհնյալն է կանանց մեջ>>, առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո և նվիրումի ներշնչման աղբյուր և օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ: Continue reading

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:
<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>>:
(Ղուկաս 1:35)

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻԵվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:
Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը.<<Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է>>:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով: Continue reading

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ  


 

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎՍիրելի′ կանայք, մայրեր եւ քույրեր,
Ապրիլի 7-ի՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով շնորհավորում ենք Ձեզ, ցանկանում քաջառողջություն, ամենալավն ու բարին, մաղթում ենք Ձեզ ուժ եւ եռանդ՝ պահպանելու եւ սերունդներին փոխանցելու համար Աստվածածնից Ձեզ առաքված հեզությունը,  քաջությունը,  բարությունը ու նաեւ մյուս քրիստոնեական առաքինությունները, որոնք  Ձեր էության զարդն են հանդիսանում: Մաղթում ենք Ձեզ նաեւ հոգու գեղեցկություն, որն առավել պանծացնում, վեհացնում ու պայծառացնում է Ձեզ:
Օրհնյալ լինեք, Սուրբ Աստվածածնի բարեխոսությանն արժանանաք եւ թող Բարձրյալի զորությունը Ձեզ հովանի լինի: