Վայոց Ձորի թեմ

Հերթական հանդիպումը «Ճանաչենք մեր արմատները» ծրագրի շրջանակներում

Advertisements

 

Ապրիլի 4-ին առաջնորդարանի դահլիճում հերթական հանդիպումն էր <<Ճանաչենք մեր արմատները>> ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանը:

Հանդիպմանը մասնակցում էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով բացեց միջոցառումը և ներկայացրեց աղոթքի դերն ու նշանակությունը: Այնուհետև ելույթ ունեցավ Խ. Մարկոսյանը, ով ներկայացրեց Մ. Մաշտոցին, նրա հոգևոր գործունեությունը, գրերի գյուտը և Մաշտոցի նախաձեռնած Աստվածաշնչի թարգմանած գործը:

Հանդիպմանը ներկա էին Եղեգնաձորի ավագ դպրոցի 40 10-րդ դասարանի աշակերտներ` գլխավորությամբ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանի, ուսուցիչներ Ռուզան Սարոյանի և Կարեն Մարտիրոսյանի:

Հանդիպման ավարտին Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսեց հոգևոր արժեքների և Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու ազգապահպանման գործունեության մասին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements