Վայոց Ձորի թեմ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԹԻՎ 1 և ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ

Advertisements

 

 Ապրիլի 10-ին հերթական հանդիպումը  տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաների և աշխատակազմերի հետ:

Հանդիպման ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսեց Մեծ Պահքի մասին, բացատրեց պահքի խորհուրդը և նշանակությունը: Նա բացատրեց,  որ պահքը նախևառաջ ինքնամաքրման, սեփական «ես»-ը խոնարհեցնելով Աստծո կամքին՝ հնազանդվելու և աղոթքով ու խոկումով չարի փորձություններին դիմանալու, դրանց դիմադրելու և հաղթանակած դուրս գալու մի շրջան է:

Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզում  ավագ խմբի երեխաները հիացրին իրենց հոգևոր գիտելիքներով. իրար հերթ չտալով՝ փոքրիկները ներկայացնում էին Հայ Առաքելական եկեղեցու տոները. ինչպես են դրանք նշվում, ազգային ինչ սովորույթներ կան: Մեծ էր ուրախությունը, երբ նրանց շուրթերից լսվեցին հոգևոր և ծիսական երգեր: Միջին խմբի սաներն ասացին  <<Երեխաների աղոթքը>>:

Եղեգնաձորի երեք մանկապարտեզների հանդիպումների ժամանակ հնչեցին բազում առաջարկներ և որոշվեց, որ Սուրբ Հարության տոնից հետո կատարվի Տնօրհնեքի արարողություն բոլոր վերոհիշյալ մանկապարտեզներում:

Հանդիպման ավարտին Տեր Վազգենն օրհնեց մանկապարտեզների սաներին:

 

Քրիստոնեական դաստիարակության  կենտրոն

Advertisements