ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸԾաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր չարչարանքի ու մահվան: Նույն հրեաները, որ այդ օրը նրան դիմավորեցին ցնծությամբ ու <<օվսաննա՜>> բացականչելով, որը նշանակում է օրհնություն բարձրյալին, 5 օր անց այլ բան էին աղաղակում կայսեր՝ Պիղատոսի աոջեւ. պահանջում էին խաչել նրան:
Ծաղկազարդի տոնի մեծ խորհուրդներից մեկն էլ ուսուցանում է, թե ինչպես պետք է քրիստոնյան հաստատակամորեն գնա նպատակի ճանապարհով: Այդ ճանապարհին եւ՛ ծաղիկներ կփռվեն, եւ՛ փշեր, եւ՛ գովեստներ կլինեն, եւ՛ անարգանք: Անհրաժեշտ է չխաբվել կեղծ գովեստից եւ, ինչպես Մատթեոսի Ավետարանում Տերն է զգուշացնում՝ չվախենալ նրանցից, ովքեր մարմին են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող (Մատթ. 10:28):
Այդ օրն առավոտյան ժամերգության ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում հավատացյալներին բաժանվում են ուռենու, որոշ տեղերում՝ ձիթենու կամ արմավենու օհնված ոստեր:
Այս ավանդույթով, բնության զարթոնքից բացի, խորհրդանշվում են նաեւ իմաստությունը, խաղաղությունն ու փառքը, որոնց աղբյուրն ու մեծագույն արժանավորը ինքը՝ Հիսուս Քրիստոս է:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

 

 

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s