Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավագ Շաբաթվա ուղերձը


 

Advertisements

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


………………… 13.04. 2014………………….

10:30 – Ծաղկազարդի Սբ. Պատարագ: Երեխաների օրհնության օր

18:00 – Ժամերգություն, դռնբացեքի արարողություն: Բացվում է եկեղեցու վարագույրը

……………….. 14.04.2014  …………………..

18:00 – Երեկոյան ժամերգություն: Օրվա խորհրդի բացատրություն:

………………. 15.04.2014 …………………….

18:00 – Երեկոյան ժամերգություն: Օրվա խորհրդի բացատրություն:

……………….. 16.04.2014 …………………….

18:00 – Երեկոյան ժամերգություն: Օրվա խորհրդի բացատրություն:

……………….. 17.04.2014 …………………….

10:30 – Սբ. Պատարագ: Հաղորդության խորհրդի հաստատման օր

15: 30 – Ոտնլվա

18:00 – Ժամերգություն: Խավարման կարգ

…………………. 18.04.2014 ……………………..

18:00 – Ժամերգություն: Թաղման կարգ

………………… 19.04.2014 …………………….

17:30 – Ճրագալույցի Սբ. Պատարագ

………………… 20.04.2014 ……………………

10:30 Հարության Սբ. Պատարագ

…………………. 21.04.2014 ………………….

11:00 – Հոգեհանգիստ

Ավագ երկուշաբթի


 

ավագ երկուշաբթիԱռավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենուե պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաքե (Մատթ. 21:22):
Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատվածե ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան: