Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստ Եղեգնաձորում


 

Այսօր Եղեգնաձոր քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստ: Նիստին ներկա էր նաև Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով օրհնության խոսքով հանդես եկավ և մաղթեց, որ Սարդարապատից, Արցախից սկսած` հերոսական անցյալ ունեցող հայ ոստիկանը, պահպանելով այդ ավանդույթները, զորավիգ լինի մեր ժողովրդին թե΄ ներքին, թե՜ արտաքին փորձությունների ժամանակ և միշտ հիշի, որ ինքը ժողովրդի զավակն է ու ժողովրդի պաշտպանը:

Continue reading

Advertisements

Ավագ երեքշաբթի


Ավագ երեքշաբթի(Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին: