Հայտարարություն


 

Ուրբաթ օրը հավարտ ժամերգության Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգևոր երաժշտության համերգ:

Հիշեցնենք, որ ժամերգությունը սկսելու է ժամը 18:00-ին:

Advertisements

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ  


 

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց.«Առե’ք, կերե’ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց.«Խմեցե’ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար: Բայցասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»:
Եվ օրհներգեցին ու ելան Ձիթենյաց լեռը:
(Մատթեոս 2626-31)

ՈՏՆԼՎԱ


Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով` մեջքին կապեց: Եվ ապա ջուր վերցնելով`ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով: Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան.«Տե’ր, դու˚ ես իմ ոտքերը լվանում»: Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»: Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե’ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա»: Հիսուս նրան ասաց. «Լվացածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտեր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»:
(Հովհաննես 134-12)

ՏԻՐՈՋ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆԸ

300150_354263404675737_409083017_nԵվ մինչ նա դեռ խոսում էր, ահա երևաց մի ամբոխ. և նա, որ Հուդա էր կոչվում, Տասներկուսից մեկը, առաջնորդում էր նրանց. Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, համբուրեց նրան, որովհետև այն նշանն էր տվել նրանց, թե`”Ում հետ ես համբուրվեմ, նա’ է, նրա’ն բռնեցեք “: Հիսուս նրանց ասաց. «Հուդա’, համբուրելո̊վ ես մատնում մարդու Որդուն»:
(Ղուկաս 2247-49)

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

image
«Հայր իմ, եթե կարելի է, այս
բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ
ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»
/Մատթ. 26 :39/ :
Դաժան կյանքի պատարագման սկիհը ձեռքին,
Անեղծ բնության գիշերային անդորրի մեջ
Ալեկոծված սրտի տրոփով, հոգով մրրկահույզ
Անցնում էր Նա Գեթսեմանիի ճանապարհով:
Երկարել էր ճանապարհն այդ, օրն՝ առավել,
Կարծես կյանքի ընթացք լիներ բազմաբավիղ,
Հասնել այնտեղ՝ Գեթսեմանի,

Ուր իր հոգու աղբյուրները պիտի հեղեր
Հոր ստեղծած բնության մեջ, ի տես Նրա…
Մտորելով, թախծաթաթավ անցնում էր Նա
Դեպ սեղանը՝ զոհասեղանը մարդկության,
Հավատարիմ Իր սուրբ ուխտին՝ Հոր հետ կնքած,
Խոնարհությամբ ծնրադրելու Նրա փառքի
Եվ զորության առաջ անմար… Continue reading

Ավագ չորեքշաբթի


 

Ավագ չորեքշաբթիԱվագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով` կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Continue reading