ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Ավագ Երկուշաբթիից – Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:
Ավագ Հինգշաբթին սկսվեց Սբ. Պատարագով, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան` ժամը 16:00-ին, տեղի ունեցավ Ոտնլվայի կարգ:

Երեկոյան`ժամը 19:30-ին, սկսվեց Խավարման կարգը, Continue reading

Advertisements

Ոտնլվայի արարողություն Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


 

Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի օրը, Ջերմուկի Սբ . Գայանե եկեղեցում, օրվա խորհրդի համաձայն, տեղի ունեցավ Ոտնլվայի արարողություն, որի ժամանակ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն Սահակյանը՝ ի նշան խոնարհության, լվաց համայնքից ընտրված հոգևոր առումով առավել աչքի ընկած հավատացյալների ոտքերը:

Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողությունը:
Քրիստոսը վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, նրա անարգվելը, և Պետրոսի ուրանալը:

Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնի աշտանակը՝ վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:

Continue reading