Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


 

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ Continue reading

Advertisements

Ավագ Շաբաթ և Ճրագալույց


«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի»: 

Ճրագալույց Սուրբ Հարության

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:

Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում էք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնե՛ք: Ահա ասացի ձեզ» : Continue reading