ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ


 

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Այնուհետև Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ուսուցիչներ Կարինե Սաֆարյանը, Նարինե Գրիգորյանը և Գայանե Աբրահամյանը կազմակերպել էին միջոցառում Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, որը նվիրված էր Սբ. Զատկի տոնին:

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սբ. Հարության աստվածաշնչյան պատմությունը: Հնչեցին հանելուկներ, ասույթներ, ազգային-ծիսական երգեր, որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարերով:
Եկեղեցու բակը միջոցառման կազմակերպիչները զարդարել էին Զատկի տոնին բնորոշ ածիկներով, կարմիր հավկիթներով, Կենաց ծառով և քարայրի տեսարանով:

Միջոցառման ավարտին աշակերտներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջում համայնքի անդամների, թեմի աշխատակիցների և Continue reading

Advertisements

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանք


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 20 ապրիլի, 2014 թ.)

«Ես եմ լոյս աշխարհի, որ գայ զկնի Իմ
ընդ խաւար մի գնասցէ, այլ ընկալցի զլոյսն կենաց»
(Յովհ. Ը 12):

Վեհափառի 2014թ. Զատկական պատգամըՍիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս,

Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Սուրբ Հարության տոնը հուսառատությամբ է լուսավորել մեր հոգիները: Մահվանից հարություն է առել մեր Փրկիչը, մահաբեր գործիքից խաչը վերափոխվել է կենաց ծառի, մարդն ու տիեզերքը նորոգվել են կյանքի և հավերժության շնորհով:
Այսօր Քրիստոսով հարուցյալ նոր արարչություն է, նոր կյանքի ճանապարհ` պայծառացած կենարար լույսով, որ պարգևում է Փրկիչը. «Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ ետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: Հարուցյալ մեր Տիրոջ այս խոսքերը հավիտենական ու նաև երկրային լուսավոր կյանք ունենալու աստվածային հրավեր են` ուղղված յուրաքանչյուր մարդու, քանզի Սուրբ Հարության շնորհները բաշխվում են բոլորին, նաև` նրանց, ովքեր դեռևս կանգնած չեն հավատքի ճանապարհին, ովքեր կյանքի փորձություններից սրտաբեկ` ընդվզում են Աստծո դեմ: Սուրբ Հարության շնորհները սփռվում են նաև այնտեղ, որտեղ պատերազմների և մոլեգնող ահաբեկչությունների մեջ դառնացած են մարդիկ, կարծրացած են սրտերը, որտեղ մարդիկ կրում են տառապանքների դաժան բեռը, որտեղ զոհվում են հրեշտականման մանուկներ` աղքատության, անտարբերության, ռազմական գործողությունների հետևանքով: Մարդկության կյանքն ալեկոծող բոլոր հակամարտությունների, հումանիտար, բնապահպանական աղետների, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, բոլոր հոգսերի ու մարտահրավերների վրա այսօր փայլում է Քրիստոսի Հարության խավարացիր լույսը: Հարության հավատքը, որ վերափոխել է պատմության ընթացքը, կրթել է հոգի ու միտք, կերտել մշակույթ, զարգացման առաջնորդել պետություններ, առաջադրել արդարության և իրավունքի համամարդկային չափանիշներ, մարդասիրական արժեքներ ու սկզբունքներ, այսօր էլ հրաշագործ զորությունն է, որին պիտի ապավինենք, որով պիտի նորոգվեն աշխարհն ու մարդկային հոգիները` նոր իրագործումներով, խաղաղությամբ, սիրով, բարիքով պայծառակերպելու մարդկության կյանքը: Այսօր չկան հասարակություններ, պետություններ առանց խնդիրների, կարիքների ու նեղությունների: Հասարակություններն ու պետությունները, սակայն, չեն կարող ունենալ առաջընթաց, անգամ դատապարտված են ոչնչացման, եթե չլինեն հոգևոր-բարոյական արժեքների վրա կյանքի հաստատման, առաջընթացի ու կատարելության առաջնորդող տեսիլքն ու նպատակները և դրանց նվիրյալ առաքյալները: Արդարև, մարդկության մեծ նվաճումները խիզախումներն են ազնիվ տեսլական ունեցող անհատների, ինչպես քրիստոնեության լույսի տարածողները եղան Քրիստոսի աշակերտները, ովքեր առ Աստված հզոր հավատքով, անձնազոհ հանձնառությամբ սկզբնավորեցին հարուցյալ կյանքի ուղիներն աշխարհում` ի սեր մարդու փրկության, երջանկության ու բարօրության: Ամեն ոք, ով հավատում է Աստծուն, ով սեր ունի արարչության ու մարդկանց հանդեպ, առաքյալ է և պիտի իրագործի իր առաքելությունը աներկբա գիտակցությամբ, որ Աստծո օրհնությունն է շնորհաց աղբյուրը, որն հեռացնում է կյանքի մռայլը, Աստծո զորակցությունը բազմապատկում է աշխատանքի արդյունքները, Աստծո մխիթարությունը փարատում է հուսահատությունն ու տխրությունը, Աստծո երկնային արդարությունն ամրապնդում է հիմքերը երկրային արդարության: Continue reading

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ


«Ուր է մահքո հաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.

Օգոստիոնոս.

«Միայն քրիստոնյաներն են հավատում մեռելներից հարություն առնելուն,այդ հավատը քրիստոնյային… զատում է մյուս բոլոր մարդկանցից…»: Պողոս առաքյալ. «Տանջանքը ոչինչ է այն երանության հետ, որ մեզ պետք է հայտնվի»:

Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:

Continue reading