ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Ս.Պատարագ:
Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն` օրվա խորհուրդի հետ կապված: Continue reading

Advertisements

Հայտարարություն


 

 ՀայտարարությունՍիրելի’ հայրենակիցներ,

Ապրիլի 23-ի երեկոյան` ժամը 19:30-ին, Եղեգնաձորի մշակույթի տան հրապարակից ջահերով երթ տեղի կունենա դեպի 1915 թ. Մեծ եղեռնի հուշարձան, ապա` Հսկման կարգ և ապրիլքսանչորսյան մեր անմեղ զոհերի հիշատակին տեղի կունենա Հոգեհանգստայան արարողություն Եղեգնաձոր առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում:

Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում ժամը 11:00-ին կմատուցվի Սբ. և Անմահ Պատարագ` նվիրված մեր անմեղ զոհերի հիշտակին:

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

This slideshow requires JavaScript.

Հարության Սուրբ Պատարագ Սուրբ Նորավանքում

Հարության Սուրբ Պատարագ Սուրբ Նորավանքում

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Ս.Պատարագ:
Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

This slideshow requires JavaScript.

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն` օրվա խորհուրդի հետ կապված:
Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը զատկական նվեր տվեց Ս. Տրդատ եկեղեցու Ս. Խաչի քավոր Վահե Կոստանյանին, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ խաչքավորը և շնորհավորեց ժողովրդին Սբ. Զատկի տոնի առթիվ:
Այնուհետև ելույթ ունեցան «Սուրբ Տրդատ» ՔԴԿ-ի սաները: Քրիստոնեականի, երգի և պարի երեխաները պարեցին, երգեցին և ներկայացրին օրվա խորհուրդը, իսկ ասեղնագործության և նկարչության սաները կազմակերպեցին ցուցահանդես:
Վերջում ժողովրդին բաժանվեց 1000 հոգու համար նախատեսված զատկական ձու, փլավ և հաց:

Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի Հարության տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Ապրիլի 20-ին, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցի համաձայն, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:
Այդ օրը վաղ առավոտվանից չէր դադարում հավատացյալների հոսքը դեպի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի: Continue reading