ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

This slideshow requires JavaScript.

Հարության Սուրբ Պատարագ Սուրբ Նորավանքում

Հարության Սուրբ Պատարագ Սուրբ Նորավանքում

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում նույնպես տեղի ունեցավ Ս.Պատարագ:
Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

This slideshow requires JavaScript.

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն` օրվա խորհուրդի հետ կապված:
Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը զատկական նվեր տվեց Ս. Տրդատ եկեղեցու Ս. Խաչի քավոր Վահե Կոստանյանին, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ խաչքավորը և շնորհավորեց ժողովրդին Սբ. Զատկի տոնի առթիվ:
Այնուհետև ելույթ ունեցան «Սուրբ Տրդատ» ՔԴԿ-ի սաները: Քրիստոնեականի, երգի և պարի երեխաները պարեցին, երգեցին և ներկայացրին օրվա խորհուրդը, իսկ ասեղնագործության և նկարչության սաները կազմակերպեցին ցուցահանդես:
Վերջում ժողովրդին բաժանվեց 1000 հոգու համար նախատեսված զատկական ձու, փլավ և հաց:

Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի Հարության տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

Ապրիլի 20-ին, Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցի համաձայն, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:
Այդ օրը վաղ առավոտվանից չէր դադարում հավատացյալների հոսքը դեպի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի: Բոլորը շտապում էին մասնակացելու տոնի կապակցությամբ մատուցվելիք Սուրբ Պատարագին: Հավատացյալները եկել էին Սուրբ Հաղորդություն ստանալու և եկեղեցին լեփ-լեցուն էր:

This slideshow requires JavaScript.

Սուրբ Զատիկը հանդիսանում է Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Հարության տոնը: Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ նվիրված Սբ. Զատկի տոնին, ապա կատարվեց Անդաստանի արարողություն, իսկ նախընթաց երեկոյան եկեղեցում մատուցվել էր Ճրագալույցի Սբ. Պատարագ:
Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին մասնկացող հավատացյալներին ու քրիստոնյա մարդկանց Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ իր պատգամն էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Տոնի առիթով իր շնորհավորանքը ուղղելով քրիստոնյա ժողովրդին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ էր անում ապաշխարհելով մաքրագործվել մեղքերից ու հետամուտ լինել Աստծու պատգամներին, ինչը կբերի երկնային արքայության:
«Պետք է ամբողջական և իսկական սիրով տոնել այս տոնը: Հիսուս իրեն զոհաբերեց մարդկության փրկության համար, մարդիկ էլ պետք է կարողանան աղոթական կյանք ունենալ, ապաշխարհել ու իրենց կյանքն ապրել այնպես, ինչպես վայել է քրիստոնյային»,- ասաց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Սուրբ Պատարագից հետո Ջերմուկի հավատացյալներին և ներկաններին բաժանեցին Հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող կարմիր ներկված հավկիթներ և լավաշ, որը նախկինում տալիս էին հատկապես աղքատներին ու կարիքավորներին:

«Քրիստոս հարյավ ի մեռելոց».
«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»

Նարեկ Միրզոյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s