Առաջին համաշխարհային պատերազմը և հայոց ճակատագիրը


Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության նախաձեռնությամբ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դահլիճում տեղի ունեցավ «Առաջին համաշխարհային պատերազմը և հայոց ճակատագիրը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր 1915թ. Մեծ եղեռնին:

Համալսարանի սրահում կազմակերպվել էր գրքային ցուցահանդես՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնին: Ցուցադրվել էր Հայոց եղեռնի մասին պատմող պատմական, գեղարվեստական գրքեր: Ցուցահանդեսում տեղ են գտել Հայոց Մեծ եղեռնը դատապարտող հոդվածներ ու ասույթներ, ինչպես նաև նկարներ:

Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և այլք:

Ներկայացվեց Առաջին համաշխարհային պատերազմը և դրա ամենասև էջերից մեկը՝ Հայոց Մեծ եղեռնը, հիշվեցին նաև այնտեղ զոհ գնացած մտավորականներին, վրիժառուներին:

Միջոցառման ընթացքում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործություններից:
Ողջույնի խոսքով հանդես եկան Արփիար Ղազարյանը, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ով «Գիտելիք» համալսարանին նվիրեց իր գրքերից:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով ներկաներին առաջնորդեց դեպի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ նվիրված մեր անմեղ զոհերի հիշտակին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s