Ապրիլի 24


 Ապրիլի 23-ի ջահերով երթն սկսվեց ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոնում կազմակերպված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունից, որին ներկա էին Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի համակարգող Հուսիկ Հարությունյանը:

Այնուհետև գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի՝ ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ եկավ դեպի հուշարձան: Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ նրանց միացավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Հուշարձանի մոտ տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը, հոգևոր երգեր: Կատարվեց Հոգեհանգստյան կարգ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկում և Հանգստյան ժամերգություն, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայր Զարեհը:

Հատկանշական է, որ այս ողջ ընթացքում անդադար հնչեցին եկեղեցու զանգերը՝ խորհրդանշելով «Անլռելի զանգակատան» նման մեր ազգի սրտից հնչող առ Աստված հնչող ելևէջները:

Այսօր՝ Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ՝ մարզային իշխանության անդամները և ժողովուրդն ծաղկեպսակ դրեցին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթող-խաչքարին, ապա եկան Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Սբ. և Անմահ Պատարագին:

Պատարագիչն էր Continue reading

Advertisements

ԱՊՐԻԼԻ 24


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանել չեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Այո′, մեռնում է մարմինը եւ ոչ՝ հոգին, այս հավատը առաջնորդեց հայ ժո­ղովրդին իր Գողգոթայի ողջ ճանապարհին, ուր եղան նաեւ վերահառնումի հրա­շալի պահեր…

Հայոց Մեծ եղեռնը նախապատրաստվել էր տարիների ընթացքում: Մինչ այդ օսմանյան թուրքերը, որ արդեն ջարդերով ու տեղահանություններով փոր­ձությունների էին ենթարկել հայերին, համոզվել էին մեկընդմիշտ, որ անսասան է այդ ժողովրդի հավատի սյունը, որի վրա նրա հոգու խորանն է կառուցված: Ու­րիշ ճանապարհ չկար թուրքերի համար, բացի իր հավատին ու հողին ամուր փարված ժողովրդի արյունոտ կոտորածը: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը շարունակեցին նրա արյունռուշտ հետնորդները՝ երիտթուրքերը, որոնք էլ իրագործեցին Մեծ եղեռնը:

Այսօր Մեծ եղեռնի մասին խոսելիս չենք ուզում հիշատակել միայն ցավն ու ողբերգությունը. դրանք ծրարել ենք մեր սրտի ամենախորունկ անկյունում: Այդ ողբերգությունը մենք տեսնում էինք, մեր հոգու աչքերով տեսնում էինք մինչեւ 1915-ի ապրիլի 24-ի այդ ահավոր օրը, տեսնում էինք իր ժողովրդի նահատա­կությունը կանխազգացող Սիամանթո նահատակ բանաստեղծի տեսիլքներով.«Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, եւ ամբոխներ՝ անպատմելի սրածութենէ դարձող…»: Սակայն այդ տեսիլքներն անգամ անզոր էին կասեց­նելու հայ ժողովրդի արեւմտյան հատվածի հավաքական զոհաբերությունը, ազ­գովի զոհաբերությունը հանուն հավատի, ազգային ավանդների, հոգեւոր արժեք­ների… Continue reading