Ապրիլի 24


 Ապրիլի 23-ի ջահերով երթն սկսվեց ՀԵՀ Վայոց Ձորի մարզային կենտրոնում կազմակերպված փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունից, որին ներկա էին Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի համակարգող Հուսիկ Հարությունյանը:

Այնուհետև գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի՝ ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ եկավ դեպի հուշարձան: Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ նրանց միացավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Հուշարձանի մոտ տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը, հոգևոր երգեր: Կատարվեց Հոգեհանգստյան կարգ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Հսկում և Հանգստյան ժամերգություն, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Հայր Զարեհը:

Հատկանշական է, որ այս ողջ ընթացքում անդադար հնչեցին եկեղեցու զանգերը՝ խորհրդանշելով «Անլռելի զանգակատան» նման մեր ազգի սրտից հնչող առ Աստված հնչող ելևէջները:

Այսօր՝ Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակության օրը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ՝ մարզային իշխանության անդամները և ժողովուրդն ծաղկեպսակ դրեցին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթող-խաչքարին, ապա եկան Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու Սբ. և Անմահ Պատարագին:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Նախագահությամբ առաջնորդ Աբրահամ Սրբազանի՝ հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s