Ծառատունկ Ջերմուկում՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


 Մեծ Եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության՝ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Այն բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման և պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաև Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին: Ցեղասպանության ծրագիրն ուներ նաև ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից և բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, Վայք և Ջերմուկ քաղաքներում:

Առավոտյան մարդկանց մեծ բազմությունը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցող Սբ. Պատարագին: «Այսօր այն օրն է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր հարգանքի տուրքը մատուցի 1915 թվականին զոհ գնացած մեր նախնիների հիշատակին: Այսօր երիտասարդներով հավաքվել ենք, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք և ողջ աշխարհին կոչ անենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ջերմուկի երիտասարդական կենտրոն ՀՈԱԿ-ի ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը: Ինչպես նաև երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որին հաջորդեց քննարկում:

Այնուհետև կատարվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծառատունկ, որին մասնակցում էին Ջերմուկի թիվ մեկ և Ավագ դպրոցի ուսուցիչները: Ծառատունկը կազմակերպվել էր Ջերմուկի եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Continue reading

Advertisements

Քահանայից ժողով առաջնորդարանում


 

Այսօր մեր թեմի առաջնորդարանում նախագահությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի տեղի ունեցավ քահանայից ժողով, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը և Վայքի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Հայարփի Աղախանյանը:
Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմական կյանքի հետ կապված մի շարք հարցեր և խնդիրներ, որոնց լուծումներն առաջադրեց առաջնորդ Սրբազան Հայրը: Continue reading